Lumecca ֆոտոերիտասարդացում

Երիտասարդացման ու դեմքի գույնը բարելավող նոր պրոցեդուրա InMode ապրանքանիշի կողմից ներկայացված Lumecca սարքավորմամբ։ 

Այս նոր մասնագիտական ֆոտոերիտասարդացման հիմքում ընկած է 40%-ով ավելի արդյունավետ IPL տեխնոլոգիա, որը տարբերվում է IPL տեխնոլոգիայից։

Ի՞նչ է IPL (Intense Pulsed Light) տեխնոլոգիան։ 
Ինտենսիվ իմպուլսային ճառագայթի տեխնոլոգիան նկարագրվում է որպես ոչ հաջորդական ու տարբեր երկարության լուսային ճառագայթների տարածում՝ 400 նմ-ից մինչև 1200 նմ։ 

Ցուցումներ․

  • Պիգմենտներ
  • Անոթային աստղիկներ


Հակացուցումներ․

  • Հղիություն ու լակտացիայի շրջան
  • Մաշկային հիվանդությունների սուր վիճակ մշակվող հատվածներում
  • Պրոցեդուրայից առաջ 6 ամսվա ընթացքում իզոտրետինոինի (վիտամին A-ի տարբերակ) կիրառում
  • Լուսազգայունությունը բարձրացնող դեղորայքի կիրառում
  • 2 շաբաթ առաջ արևայրուքի առկայություն
  • Վիտիլիգո
  • Մաշկի քաղցկեղ

Պչոցեդուրայի ընթացքում անզգայացում չի պահանջվում։
Պրոցեդուրան անցավ է, ընթացքում հնարավոր է զգալ թեթև անհարմարություն։
Պրոցեդուրայից հետո պիգմենտը դառնում է ավելի մուգ, իսկ 1-2 շաբաթ անց այն շերտազատման միջոցով վերանում է։

Բժիշկ-մաշկաբանն իրականացնում է Lumecca ֆոտոերիտասարդացում

Պրոցեդուրան ցուցված է անոթային աստղիկների ու պիգմենտների դեպքում

Գրանցվել անվճար խորհրդատվության