Fotona4D

Fotona 4D  լազերային երիտասարդացումը վերջերս մեծ տարածում ստացած համաշխարհային նորագույն տեխնոլոգիաներից է: 

Նորարարական այս մեթոդը նախատեսված է նրանց համար, ովքեր խուսափում են երիտասարդացման ներարկումային մեթոդներից:

Fotona 4D-ն երիտասարդացման նորագույն ծրագրերի վերջին սերունդն է, որը տարածաշրջանում ներկայացված է միայն Ավանտա կլինիկայում:

Ինչ խնդիրներ է լուծում  Fotona 4D լազերային երիտասարդացումը․ 

  • բազմաշերտ լազերային լիֆթինգ,
  • մաշկի խորքային շերտերի երիտասարդացում,
  • քիթ-շրթնային ծալքերի ուղղում,
  • մաշկի գույնի ու ռելիեֆի հավասարեցում։ 

Երիտասարդացման այս մեթոդի համադրումը չորս լազերների հետ՝ 

  • ներբերանային ձգում՝ SMOOTH լիֆթինգ

Նպատակը՝ կնճիռների հարթեցում և դեմքի ստորին հատվածի մեկ երրորդի հյուսվածքների լրացում։
Այտերի շրջանում լորձաթաղանթը մշակվում է էրբիումային լազերով, որն ակտիվացնում է ֆիբրոբլաստներն ու թարմացնում կոլագենային մանրաթելերը:

  • FRAC3 խորը լազերային երիտասարդացում

Հանգեցնում է մաշկի էլաստիկության և տոնուսի բարձրացման, ծակոտիների նեղացման, մաշկի հյուսվածքների ու գույնի հավասարեցման ու հարթեցման։

  • PIANO երիտասարդացման ռեժիմ

Այս լազերը յուրահատուկ է նրանով, որ կարողանում է փոքրացնել դեմքի ստորին հատվածի չափերը: Առաջացնում է նիհարեցման էֆեկտ կզակի շրջանում։

  • SupErFicial

Սառը պիլինգի մեթոդի շնորհիվ թույլ է տալիս հասնել մաշկի թավշյա էֆեկտի:
Այս էտապն ապահովում է մաշկի փափկություն, էլաստիկություն, ամրություն, մաշկին փայլ է հաղորդում և լավացնում մաշկի գույնը։

Մեկ այցի տևողությունը՝  90 րոպե։ 

Վերականգնողական շրջանը՝  48 ժամ։

Միջամտության ազդեցությունը նկատելի է արդեն մեկ շաբաթ անց: Աստիճանաբար աճում է մեկ ամսում և պահպանվում ողջ տարվա ընթացքում։

Ցուցումներ՝ 

  • տարբեր խորության արտահայտված կնճիռներ,
  • դեմքի ոչ հստակ օվալ,
  • մաշկային պտոզ (իջեցում),
  • մաշկի թոշնածության աճ,
  • արտահայտված պիգմենտացիա։

Հակացուցումներ՝  

  • վիրուսային և ինֆեկցիոն հիվանդություններ,
  • քրոնիկ հերպես,
  • ազդեցության գոտում մաշկային հիվանդություն,
  • աուտոիմունային հիվանդություններ,
  • ուռուցքային հիվանդություններ։


Ավելի երկարատև արդյունքի հասնելու համար խորհուրդ ենք տալիս կրկնել միջամտությունը 3-4 շաբաթը մեկ անգամ։
Այցելությունների հաճախականությունը անհատական բնույթ ունի:
Միջամտությունից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ:

 

Fotona 4D լազերային երիտասարդացում

Բժիշկ-մաշկաբան Հռիփսիմե Ստեփանյանն իրականացնում է Fotona 4D պրոցեդուրա

Գրանցվել անվճար խորհրդատվության