Պլազմոլիֆտինգը մաշկի երիտասարդությունը երկարացնող նորարարական մեթոդներից է, որի ժամանակ օգտագործում ենք այցելուի արյան պլազման:
Այս մեթոդը բարձր է գնահատվում, քանի որ միաժամանակ լուծում է մի շարք խնդիրներ՝
- նպաստում է կոլագենի, էլաստինի և ֆիբրոբլաստների արտադրմանը,
- խթանում է հիալուրոնային թթվի մոլեկուլների ձևավորումը,
- ակտիվացնում է հյուսվածքների վերականգնումը, իմունիտետն ու նյութափոխանակությունը,
- օգնում է նկատելիորեն սպիտակեցնել դեմքի մաշկի գույնը։
Պլազմոլիֆտինգի առավելությունները՝
- բնական մեթոդ է,
- ապահովում է արագ արդյունք,
- չունի տարիքային սահմանափակում։
Պրոցեդուրայի փուլերը՝
- արյան վերցնում երակից,
- արյունը մաքրվում է լեյկոցիտներից և էրիթրոցիտներից, ստանում ենք 5-8 անգամ խտացված թրոմբոցիտների պլազմա,
- Բարակ ասեղների օգնությամբ պլազման ներարկում ենք մշակման ենթակա զոնաներ:
Մեկ այցի տևողությունը՝ 40-50 րոպե։
Վերականգնողական շրջան՝
Կարմրությունը, այտուցվածությունը, հետքերն անցնում են 2-3 օրից։
Պլազմոլիֆտինգի ցուցումները՝
- միմիկական կնճիռներ,
- դեմքի փափուկ հյուսվածքների պտոզ (իջեցում),
- էլաստիկության նվազում,
- մաշկի չորություն, ջրազրկում, հոգնածություն, թեփոտում,
- սպիտակ բծերի պրոֆիլակտիկա և բուժում,
- լազերային պիլինգի և երիտասարդացման այլ ագրեսիվ մեթոդներից հետո մաշկի վերականգնում,
- մաշկային հիվանդությունների բուժում:
Հակացուցումներ՝
- արյան համակարգի հիվանդություններ,
- շաքարային դիաբետ,
- հեպարինի անհամատեղելիություն,
- վարակիչ հիվանդություններ,
- իմունային համակարգի հիվանդություններ,
- մշակման ենթակա զոնաներում բորբոքային պրոցեսներ,
- բարձր ջերմություն,
- հակակոագուլյանտների ընդունում,
- լյարդի քրոնիկ հիվանդություններ,
- հղիություն և լակտացիայի շրջան։
Հակացուցումների մի մասն ունի անհատական բնույթ։
Բարձր արդյունավետության համար խորհուրդ է տրվում ընտրել պլազմոլիֆտինգի կուրսային տարբերակը:
Նախքան միջամտությունը խորհրդատվությունը մասնագետի հետ պարտադիր է: