Կրթություն
1994-1995 թ. ավարտել է Հանրապետական ստոմատոլոգիական կենտրոնի ինտերնատուրան:
1995-1998 թ. օրդինատուրան անցել է ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային ինստիտուտում:
Մասնագիտական գործունեություն
Հայաստանում ատամնային իմպլանտատների համակարգում առաջին կլինիկական և կիրառական փորձի ներդրողներից է:
Առաջիններից է եղել, ով Հայաստանում հեղինակեց և մշակեց “Ատամնային իմպլանտատների հայկական համակարգը”:
1998 թ. նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարության Ավդալբեկյանի անվան ազգային ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ:
2001 թ. պաշտպանել է ատենախոսական թեզը “Նոր կառուցվածքի իմպլանտատների ներտունկի կիրառումը ժամանակակից ստոմատոլոգիայում” թեմայով, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուական աստիճան:
2002 թ. հիմնել է Ավանտա նորագույն ատամնաբուժական կենտրոնը, որը 2004 թվականին վերանվանվեց Ավանտա ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կլինիկական կենտրոն:
2003-2007 թ. աշխատել է ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան:
2003-2005 թ. գլխավորել է Հայաստանի բժշկական ինստիտուտի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնը:
2003- 2010 թ. եղել է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ
2012 թ. հիմնել է և ընտրվել է իմպլանտալոգիայի Հայկական Ասոցիացիայի առաջին նախագահ:
2015 թ.-ից ՀՀ ԱՆ գլխավոր Վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ:
Վերապատրաստումներ
Վերապատրաստումների թիվը անցնում է 100-ից. Որոնցից են` Մոսկվա ,Աթենք քաղաքի Ազգային համալսարան, ԱՄՆ-ի Լոմա-Լինդահամալսարան, Գլազգո, Կելն, Փարիզ, Մոնակո, Շանհայ,Կոպենհագեն, Կիեվ, Յալտա, Դուբայ և այլն:
Գիտական աշխատանքներ և արտոնագրեր
Ունի ավելի քան 15 գյուտերի արտոնագրեր իմպլանտոլոգիայի և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ոլորտում` կատարածհայտնագործությունների համար, ինչպես նաև հեղինակ է ավելի քան 40 գիտական հոդվածների:
Անդամակցություն
Համարվում է Օստեոինտեգրացիայի Եվրոպական ստոմատոլոգների ասոցացիայի իրական լիիրավ անդամ:
Հանդիսանում է նաև աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած գերմանական իմպլանտոլոգիական հայտնի “Իմ Պլազա” ընկերության գիտական խորհրդատուն և փորձագետը: