Մազերի փոխպատվաստում

Տղամարդկանց ճաղատության խնդիրը բոլոր ժամանակներում ցավոտ է ընկալվել տղամարդկանց մեծամասնության կողմից և մինչև վերջին տարիները համարվել է որպես անհաղթահարելի խնդիր:

1,000,000+Մազերի հաջող փոխպատվաստում

Մազերի փոխպատվաստումը համարվում է անդրոգեն մազաթափության հետևանքով առաջացած ճաղատության դեմ պայքարում ամենաարդյունավետ տարբերակը:

  1. Մազերի փոխպատվաստում

    Տղամարդկանց ճաղատության խնդիրը բոլոր ժամանակներում ցավոտ է ընկալվել տղամարդկանց մեծամասնության կողմից և մինչև վերջին տարիները համարվել է որպես անհաղթահարելի խնդիր:

  2. Մազաթափության բուժում

    Մազաթափության խնդիրը արտահայտիչ է դառնում միայն մազերի 15 տոկոսի թափվելուց հետո:

  3. Պլազմոթերապիա

    Մազերի պլազմոթերապիան այցելուի արյան պլազմայի վրա հիմնված ներարկումային մեթոդ է: Միջամտությունն օգնում է մազաթափության, մազերի նոսրացման դեպքում: Խթանում է ռեգեներացիան:

  4. Մազերի մեզոթերապիա

    Գլխամաշկի մեզոթերապիան գլխամաշկի և մազերի վերականգնման ներարկումային մեթոդ է: Իրականացվում է՝ մաշկի մեջ ներարկելով օգտակար դեղանյութեր:

Մեր մասնագետները

Մեր արդյունքները

ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո

Մազերի փոխպատվաստման մասին

Հիպոկրատը, ում անձամբ է անհանգստացրել ճաղատության խնդիրը մշտապես ուսումնասիրել է տվյալ խնդիրը, որպես հիմնախնդիր: Նա առաջինն էր, ով հայտնաբերեց կապ մազաթափության և անդրոգեն հորմոնի միջև:
Հուլիոս Կեսարը ճաղատության թաքցման նպատակով սանրում էր երկար մազերը ետևից և կողմնային հատվածներից դեպի առաջ:
Նապոլեոնը, նույնպես սանրում էր մազերը ետևից դեպի առաջ ճակատային հատվածի ճաղատության քողարկման նպատակով:

Ավանտա կլինիկան պատկանում է Հայաստանի այն եզակի կլինիկաների թվին, որտեղ նույն հմտությամբ տիրապետում են մազերի փոխպատվաստման բոլոր ժամանակակից մեթոդներին:

Արական տիպի մազաթափությունը շատ տարածված երևույթ է, և այս խնդրի տարբեր աստիճաններով տառապում են աշխարհի բնակչության 20-ից մինչև 60 տարեկան անձիք: Վերջին տարիներին նկատվում է տվյալ խնդրի երիտասարդացման տենդենց: Անդրոգեն մազաթափություն նկատվում է նաև կանանց շրջանում:
Միակ հնարավորությունը ողջ աշխարհում, որը հնարավորություն է տալիս վերականգնել մազերը անդրոգեն մազաթափության ժամանակ դա մազերի փոխպատվաստումն է:
Մնացյալ այլ միջոցները, այդ թվում նաև դեղորայքային բուժումը արդյունավետ չեն:
Պետք է նշել, որ որոշ ընկերություններ արտադրում են նաև արհեստական սինթետիկ մազեր /մանրաթելեր/:
Արհեստական մազերի օգնությամբ իրականացվող փոխպատվաստումը ունի կիրառման խիստ սահմանափակումներ, իր մեծ թերությունների առկայության պատճառով:
Արհեստական մազերը չեն աճում, նրանք առաջացնում են տանջող քոր բուժառուների շրջանում, կոշտ սպիներ, թարախային պրոցեսներ և արդյունքում թափվում են:
Այդ իսկ պատճառով արհեստական մազերը մազերի փոխպատվաստման ժամանակ չեն կիրառվում նաև մեր կլինիկայում:

Մենք կիրառում ենք միայն մազերի փոխպատվաստման մազարմատային տարբերակները: Այսպիսով անդրոգեն մազաթափության լուծման միակ եղանակը, դա ժամանակին գենետիկապես առողջ մազերի վերաբաշխումն է գլխամաշկի ճաղատության ենթարկված հատվածում` սեփական մազերի փոխպատվաստմամբ:

Ավանտա կլինիկան պատկանում է Հայաստանի այն եզակի կլինիկաների թվին, որտեղ նույն հմտությամբ տիրապետում են մազերի փոխպատվաստման բոլոր ժամանակակից մեթոդներին:

FUT (մազարմատային միություններով փոխպատվաստում), FUE (մազարմատների փոխպատվաստում միավոր հանույթներով, երկար մազերի փոխպատվաստում) և ВНТ (մազերի փոխպատվաստում մարմնից):

Մազերի փոխպատվաստման բոլոր մեթոդները տալիս են գերազանց արդյունքներ: Մազերի փոխպատվաստման որ տեսակը կամ համադրությունն է առավել նպատակահարմար տվյալ դեպքի համար, որոշվում է բժշկի հետ խորհրդատվության ժամանակ: Ցանկացած խորհրդատվություն Ավանտա կլինիկայում կատարվում է անվճար և պահպանվում է բուժառուի գաղտնիությունը:

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է