Առաջինը Հայաստանում լազերային մազահեռացումը ներկայացվել է Ավանտայում։ Առ այսօր շարունակում ենք հայ սպառողին հասանելի դարձնել լազերային էպիլացիայի նորագույն տեխնոլոգիաները:
Ծառայությունները էլ ավելի հասանելի են դառնում մեր այցելուներին՝ էսթետիկ բժշկության 5 կենտրոն ներառող ցանցի շնորհիվ:
Ռադիկալ մազահեռացման տարբերակներից ամենաարդյունավետը ճանաչվել է լազերային էպիլացիան:
Լազերային մազահեռացման սկզբունքը
Լազերային էպիլացիայի հիմքում լուսային ճառագայթն է: Լազերները տարբերվում են ըստ այդ ճառագայթի երկարության և լուսարձակումների հաճախականության:
Այցելությունների քանակը միջինում տատանվում է 5-ից 8 այցելությունների սահմաններում, բայց ունի անհատական բնույթ: Այն սահմանվում է Ավանտայի մասնագետների կողմից՝ անվճար խորհրդատվության ժամանակ:
Լազերային էպիլացիայից հետո մազերի աճը կարող է հորմոնալ խանգարման հետևանք լինել:
Մեր կլինիկայում ներկայացված են ողջ աշխարհում հայտնի լազերային մազահեռացման տեխնոլոգիաները՝ ալեքսանդրիտային, դիոդային, նեոդիմային: Այն ամեն այցելուի հնարավորություն է տալիս ընտրել ամենաարդյունավետ տարբերակը՝ կախված մաշկի տեսակից և մազերի որակից: