Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը համարվում է ռադիկալ մազահեռացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը և ճանաչված է ամբողջ աշխարհում:

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումն Ավանտա էսթետիկ բժշկական կենտրոնում իրականացվում  է CANDELA GentleLase PRO-U և Cynosure վերջին սերնդի սարքերով: 
CANDELA-ն էսթետիկ բժշկության ոլորտում համարվում է ոսկե ստանդարտ: 

Ալեքսանդրիտային մազահեռացման սկզբունքը

Մուգ պիգմենտացիա առաջացնող մելանինը կլանում է լուսարձակումը: Այն ակնթարթորեն տաքացնում է մազերը ողջ երկարությամբ: Ջերմաստիճանի բարձրացումը ոչնչացնում է ֆոլիկուլը: Արդյունքում մազարմատը մահանում է, և մազը աճը կանգնում է: 

Լազերային լուսարձակումը հստակ դոզավորված է և կողքի հյուսվածքները չի վնասում: Լազերն ազդում է միայն աճման ակտիվ փուլում գտնվող մազերի վրա: Դա մազածածկույթի ընդամենը մեկ հինգերորդ մասն է: 

Այցելությունների հաճախականությունը՝ 1-2.5 ամիսը մեկ:   

Ալեքսանդրիտային էպիլացիայի առավելությունները՝

  • այցելությունների քիչ քանակություն,
  • անառողջ մազերի կանխարգելում և հեռացում,
  • էպիլացիան կարող է նույնիսկ իրականացվել մաշկի նուրբ հատվածներում,
  • կիրառելի է նույնիսկ զգայուն մաշկի դեպքում,
  • նվազագույն կողմնակի ազդեցություն:

 Ինչպես պատրաստվել ալեքսանդիտային էպիլացիային՝

  • սեանսից երկու շաբաթ առաջ զերծ մնալ արևայրուքից,
  • սեանսից երկու շաբաթ առաջ զերծ մնալ մազահեռացման մի շարք տարբերակներից, որոնցից են ոսկը, էպիլյատորը, պինցետը: 

Գրանցվել անվճար խորհրդատվության