Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը:
2004 թ-ին կենտրոնը վերանվանվեց Ավանտա ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոն:
Տարիների ընթացքում ժամանակակից ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոնը հազարավոր առողջ և անկաշկանդ ժպիտներ է նվիրել մեր համաքաղաքացիներին և մեր երկրի այցելուներին:
Այսօր մեր կլինիկայում պացիենտները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժօգնություն իր ամբողջ ծավալով, բազմապրոֆիլ ախտորոշումից և բոլոր փուլերի պլանավորումից մինչև բուժ. ծառայություններ` հիգիենտիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների մասնակցությամբ:
Մեր աշխատանքի հիմնական ուղվածությունը հանդիսանում է ատամնային իմպլանտացիան: Մենք առաջարկում ենք ատամնային իմպլանտատների լայն տեսականի, կիրառում ենք բոլոր տեսակներն ու մեթոդները, պարզից մինչև ամենաբարդ` կիրառելով վերջին 3D տեխնոլոգիաները – այս ամենը մեր առօրյա աշխատանքն է:
Կենտրոնը հագեցված է ամենաժամանակակից գերմանական ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով` ծառայել և ծառայում է , որպես օրինակելի չափանիշ մեր երկրի շատ ստոմատոլոգների համար: Ավանտան հանդիսանում է աշխարհահռչակ Dentsply Sirona ընկերության գործընկեր կլինիկան տարածաշրջանում:ն է:
Սակայն, մեր ամենամեծ ձեռքբերումը դա նախատրամադրվածությամբ լցված նվիրյալ բժիշկների թիմն է, որոնք պատրաստակամ և ջանասիրաբար անդադար աշխատում են ցանկալի արդյունքին հասնելու համար, այն է՝ անկաշկանդ ժպիտներ և բավարարված այցելուներ:Մեր բժիշկները մշտապես անցնում և շարունակում են ամեն տարի անցնել որակավորման տարբեր դասընթացներ, մասնակցում են հնարավոր բոլոր միջազգային համագումարներին և տարբեր կոնֆերանսներին: Միայն դրանց թիվը անցնում է մի քանի հարյուրից և միայն թվարկումը մի քանի էջ կզբաղեցնի:
Դուք կարող եք ծանոթանալ մեր բժիշկների վկայականներին, դիպլոմներին, որակավորումների սերտիֆիկատներին և հայտնագործությունների արտոնագրերին այցելելով մեր կլինիկա:
Մեկ այլ ոչ պակաս կարևոր գործոն է նաև հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը՝ թե բառացի, և թե փոխաբերական իմաստներով: Մեր կլինիկայում մենք խոսում ենք 6 լեզուներով:
Այսօր Ավանտան սպասարկում է օտարերկրյա դեսպանությունների և միջազգային տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին:Ավանտա նորարարական բժշկության կենտրոն հատուկ բուժվելու համար դիմում են օտարերկրացի պացիենտներ` Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի շատ երկրներից:
Հիմնադրման օրվանից մինչ այսօր, մենք բազմիցս կազմակերպել ենք համաժողովներ, սեմինարներ և վարպետության դասընթացներ տարբեր թեմաներով, ընդգրկելով մեր արտասահմանյան գործընկերներին:
Սերը դեպի մեր մասնագիտությունը, անընդմեջ կատարելագործվելու անսահման ցանկությունը, գեղագիտական և ֆունկցիոնալ արդյունքները առավելագույնի հասցնելու ձգտումը պացիենտների հետ աշխատանքում, գործընկերների հետ գիտելիքներով ու հմտություններով կիսվելու պատրաստակամությունը: Այսքանով թերևս կարելի շատ հակիրճ բնութագրել “Ավանտա” կլինիկան: Այո մենք այդպիսինն ենք:
Եվ եթե Ձեզ դուր եկավ մեր մոտեցումը աշխատանքին` այցելեք մեզ և մենք անպայման կլինենք ընկերներ:
Կենտրոնի գլխավոր բժիշկ, բ.գ.թ., դոցենտ, Իմպլանտոլոգների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ,“Ավանտա” ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն` Կարեն Լևոնի Գրիգորյան