Լազերային կոսմետոլոգիա

Ավանտան Հայաստանում լազերային կոսմետոլոգիայի ոլորտի առաջատարն է: Մեզ մոտ կենտրոնացված են տարբեր տեսակի լազերներ: Դրանք օգնում են լուծում գտնել ցանկացած բարդության խնդրի դեպքում: Միջամտության ու լազերի տեսակն ընտրվում է ամեն այցելուի համար անհատապես: Դա օգնում է բարձր արդյունքների հասնել: 

Ներկայումս մաշկի լիակատար թարմացման հնարավոր է հասնել հենց լազերային տեխնոլոգիաների շնորհիվ: Անցյալում տարածված առասպել կար, որ լազերը վնասում է օրգանիզմը: Իրականում լազերները առաջատար տեխնոլոգիա են: Դրանք վաղուց լայն կիրառում ունեն բժշկական այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ` մաշկաբանություն, վիրահատություն, ուռուցքաբանություն, ակնաբուժություն, ուրոլլոգիա և այլն:

Լազերի ազդեցության հիմքում ջերմային էներգիան է: Այն կապ չունի ճառագայթման հետ:

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նվազում է մաշկի վնասման աստիճանը: Ժամանակի ընթացքում լազերի ճառագայթը դառնում է ավելի կառավարելի: Դա միջամտությունն այցելուի համար ավելի հարմարավետ է դարձնում:

Գրանցվել անվճար խորհրդատվության