Դաջվածքների լազերային հեռացումն այս պահին ամենատարածվածն ու արդյունավետ մեթոդներից է: Ժամանակակից լազերները հեռացնում են դաջվածքներն առանց սպիներ թողնելու:
Այս միջամտության համար Ավանտայում օգտագործում ենք Q-Switched սելեկտիվ լազերը: Այս անունը լազերը ստացել է աշխատանքային սկզբունքից ելնելով: Ճառագայթը հեռացնում է միայն դաջվածքի ներկը, չի վնասում հյուսվածքները:
Այս տեխնոլոգիան թույլ է տալիս կարգավորել լազերի ճառագայթի երկարությունն ըստ մաշկի և թանաքի գույնի: Ճիշտ ընտրված ալիքի երկարությունն օգնում է անվնաս պահել մաշկի վերին շերտերը:
Այցելությունների քանակը կարող է տատանվել 3-15-ի միջակայքում: Կախված է ներկանյութի խտությունից ու որակից, ինչպես նաև դաջվածքի չափից: Այցելությունից հետո սկսվում է ակտիվացման փուլ, որի ընթացքում ներկանյութը դուրս է գալիս օրգանիզմից ավշային համակարգի միջոցով:
Ակտիվ փուլի տևողությունը՝ 3-4 շաբաթ:
Լազերի սելեկտիվ ճառագայթը միջամտության ժամանակ առաջացնում է միայն թեթև այրման զգացողություն:
Դաջվածքների լազերային հեռացումը կիրառելի է մաշկի տարբեր տեսակների համար: Կարևոր գործոն է հանդիսանում մաշկի առողջությունը:
Հակացուցումներ՝
Դաջվածքների հեռացումը երկարատև և համբերություն պահանջող գործընթաց է: Լազերային մշակման ընթացքում դաջվածքը նկատելիորեն կորցնում է գույնը: Առաջին պրոցեդուրայից հետո գույնը վերականգնվում է, փոփոխությունները թվում են չնչին:
Ավանտայում մասնագետի խորհրդատվությունն անվճար է: Մասնագետը նշում է դաջվածքի հեռացման բոլոր մանրամասները: