Ռոզացեայի լազերային բուժում

Ռոզացեան մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի կարմրությամբ, խոցերով, բշտիկներով: Հայտնի է նաև <<վարդագույն կորյակ>> անունով: 

Տեսանելի դրսևորումները սովորաբար արտահայտվում են 30-ից հետո: Ռոզացեան ավելի հաճախ լինում է կանանց մոտ, բայց սրացումները հանդիպում են միայն տղամարդկանց մոտ: 

Գիտությունը ռոզացեայի առաջացման հստակ պատճառները դեռ չի տվել: Առայժմ հիմնականներից են համարվում՝

  • գենետիկ նախատրամադրվածություն,
  • ժառանգականություն,
  • աղիքային բորբոքումներ,
  • էնդոկրին համակարգի հիվանդություններ,
  • վիտամինների պակաս,
  • միկրոշրջանառության խանգարում,
  • հոգեբանական գործոններ,
  • ֆիզիկական պատճառներ` արևի, տաքության կամ ցրտի ազդեցություն:

 Բուժումը

Ավանտայում առաջարկում ենք ռոզացեայի լազերային բուժում Fotona, SP Dynamis ապարատով: Բարելավումը նկատելի է ամեն այցից հետո: Անհրաժեշտ է մի քանի այցելություն: Համատեղելի է նաև դեղորայքային բուժման հետ։ 

Գրանցվել անվճար խորհրդատվության