Հակակուպերոզային թերապիա . մշակված է տելեանգիոէկտազիայի երևույթներ, հյուսվածքներում միկրոշրջանառության խախտումներ, անոթների իջեցված տոնուս և առաձգականություն ունեցող ջրազրկված զգայուն մաշկի համակարգային-մասնագիտական խնամքի համար։
Հակակուպերոզային թերապիայի հատուկ ընտրված բաղադրիչներն ուղղված են
– Մազանոթային արյունաշրջանառության բարելավմանը,
– մաշկի հյուսվածքներում ավշարաշրջանառության կանոնավորմանը,
– անոթների պատերից լարվածության վերացմանը,
– շլակների և թույների դուրսբերմանը,
– խորը երկարաձգված խոնավացմանը,
– ինտենսիվ սնուցմանը,
– մաշկի հագեցմանը վիտամիններով և օլիգոտարրերով,
– ենթամաշկի վերականգնման արագացմանը,
– մաշկի իմունիտետի բարձրացմանը։
Ֆիտոթերապիայի (բուսաթերապիայի) կազմի մեջ մտնող բոլոր պատրաստուկներն ունեն նուրբ կազմություն, չեն պարունակում սինթետիկ ներկանյութեր, ֆիտոանդրելի բուսական բաղադրիչի շնորհիվ ակտիվ բաղադրիչներն առավել լիովին են յուրացվում մաշկի կողմից։ Տվյալ թերապիայի բոլոր բաղադրիչներն անցել են մաշկաբանական վերահսկողություն և պատասխանում են ժամանակակից կոսմետոլոգիայի ամենաբարձր պահանջներին։
Բուժական գործողությունը հանձնարարվում է անցկացնել շաբաթը 2 անգամ։ Թերապիայի կուրսը կազմված է 7-10 գործողությունից` կախված մաշկի վիճակից։
Որպես կանխարգելման և ստացված արդյունքի պահպանման միջոց հանձնարարվում է հիշյալ թերապիան անցկացնել ամսական 2 անգամ։