Անոթային աստղիկների լազերային հեռացում

Անոթային աստղիկների (կուպերոզ) փոքր անոթների լայնացումն է` առանց որևէ բորբոքային պրոցեսների: Արտահայտվում է մաշկի անոթների տեսանելի արտահայտվածությամբ։ Ունի փոքր ցանցի կամ սարդոստայնի տեսք: Սովորաբար լինում է կարմիր, կապույտ կամ մանուշակագույն: 

Արտահայտման ձևով անոթային աստղիկները կարող են տարբեր լինել: Որոշ դեպքերում նկատելի է միանգամից մի քանի տեսակ: Բուժումը սովորաբար նույնն է։ Կախված է բարդության և արտահայտման մակարդակից:

Առաջացման պատճառներ՝

  • գենետիկ նախատրամադրվածություն,
  • անոթներում արյան շրջանառության խանգարում,
  • ծննդաբերություն,
  • հորմոնալ խախտումներ,
  • մենոպաուզա,
  • անոթների պատերի ամրության նվազեցում,
  • լյարդի և աղիների հիվանդություններ,
  • էնդոկրինային համակարգի հիվանդություններ,
  • արյան շրջանառության խանգարում:

Սովորաբար անոթային աստղիկները հայտնվում են դեմքի և ոտքերի շրջանում: Ավելի հազվադեպ` ձեռքերի, պարանոցի, մեջքի վրա:

Անոթային աստղիկների լազերային հեռացումն այսօր առավել հայտնի մեթոդներից է: Լազերային ճառագայթի ազդեցությամբ տեղի է ունենում անոթների սոսնձում: Ճառագայթումն իրականացվում է այն հաճախականությամբ, որին արձագանքում են միայն վնասված անոթները: 

 Տևողությունը՝ 20-30 րոպե:

 Կուրսի տևողությունը՝

Անհրաժեշտության դեպքում միջամտությունը կրկնում են 2-3 շաբաթ անց:

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • շաքարախտ,
  • կապակցող հյուսվածքների հիվանդություն,
  • վարակիչ հիվանդություններ:

Անոթային աստղիկները հաճախ համարվում են կոսմետիկ թերություն: Չեն առաջացնում որևէ անհարմարություն: Կա տարածված սխալ կարծիք, որ անոթային աստղիկներն անոթների լայնացում են առաջացնում: Միշտ չէ, որ այդպես է: Կան դեպքեր, երբ ախտորոշվում է անոթների լայնացում, բայց անոթային աստղիկեր չկան:

Անոթային աստղիկների հայտնվելու դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի: Պետք է արվի ճիշտ ախտորոշում և ընտրվի բուժման մեթոդ: Որոշ դեպքերում մեր այցելուներին խորհուրդ ենք տալիս իրականացնել սկլերոթերապիա:

Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է: 

Մեր կլինիկայում նաև հասանելի են ֆլեբոլոգի ծառայություններ։ Առաջարկում ենք անոթների լայնացման բուժման նորագույն բոլոր մեթոդները:

Գրանցվել անվճար խորհրդատվության