Ֆլեբոլոգիա

Ֆլեբոլոգիան անոթային վիրաբուժության ուղղություն է: Ուղղված է անոթների ախորոշմանն ու բուժմանը: 

Որ դեպքերում արժի դիմել բժիշկ-ֆլեբոլոգի օգնությանը՝

  • անոթային աստղիկներ,
  • անոթների լայնացում,
  • ծանրություն ոտքերի հատվածում,
  • հոգնածություն,
  • ցավ ոտքերի շրջանում,
  • այտուցներ ոտքերի շրջանում:
  • Ավանտայում ներկայացված են անոթների լայնացման դեմ պայքարի բոլոր ժամանակակից մեթոդները: Բոլոր կլինիկաները չէ, որ անոթների լայնացումն ախտորոշելու ու բուժելու նման հնարավորություն ունեն:

Ֆլեբոլոգի հետ խորհրդատվության ժամանակ կտեղեկանաք, թե բուժման որ տեսակն է Ձեզ համար ավելի արդյունավետ: 

Մեր կլինիկայում ունենք նաև Duplex հետազոտության հնարավորություն: Սկանավորումից հետո ֆլեբոլոգն անոթների վիճակի մասին ամբողջական տեղեկություն է ստանում: 

Այդ տվյալների հիման վրա բժիշկը ընտրում է բուժման ամենահամապատասխան տարբերակը:

Ժամանակակից մեթոդները թույլ են տալիս բուժումը դարձնել ատրավմատիկ ու առանց վերականգողական ընթացքի: Մեր կլինիկայում լայնացած անոթների հեռացումը կատարվում է Duplex-ի հսկողությամբ: Դա օգնում է բարելավել արդյունքները: 

Անոթների լայնացման բուժում՝

  • Սկլերոթերապիա (փրփուրային),
  • միկրոսկլերոթերապիա,  
  • լազերային աբլացիա,
  • անոթների բուժում VenaBlock բիոսոսնձով,
  • մինիֆլեբեկտոմիա,
  • անոթային աստղիկների լազերային բուժում։

Գրանցվել անվճար խորհրդատվության