Լազերային աբլացիա

Լազերային աբլացիան անոթների լայնացման դեմ պայքարի ժամանակակից տեխնոլոգիա է:

Առավելություններ՝

  • անվտանգ ու հուսալի մեթոդ,
  • սպիներ չեն մնում,
  • կատարվում է տեղային անզգայացմամբ։

 

  • Միջամտության էությունը

    Լազերային կոագուլյացիայի միջամտությունն անցկացվում է մի քանի փուլերով:

    Առաջին փուլ

    Միջամտությունից առաջ կատարվում է սկանավորում: Նշվում են անոթները: Դրա շնորհիվ լազերային մանրաթելի ներթափանցումը լինում է առանց սխալների:

    Երկրորդ փուլ

    Կատարվում է ցավազրկում: Օգնում է հյուսվածքները պաշտպանել այրվածքներից:

    Երրորդ փուլ

    Մաշկի տակ կատարված փոքր պունկցիայով ներդրվում է լազերային մանրաթելը: Լայնացած անոթում այն տեղադրվում է ողջ երկարությամբ: Լազերը ջերմային էներգիա է արտադրում: Դրա ազդեցությամբ անոթը փակվում է: 

    Տևողությունը՝ 20-40 րոպե:

    Ցուցումներ՝

    • անոթային լայնացում:

     Հակացուցումներ՝ 

    • հղիություն և լակտացիայի շրջան,
    • գիրացում,
    • սրացման փուլում գտնվող քրոնիկ հիվանդություններ,
    • բորբոքային պրոցեսներ բուժվող հատվածում:

    Կարևոր է իմանալ

    Հետվիրահատական շրջանն ունի հետևյալ առանձնահատկությունները՝

    • հետագա երկու շաբաթների ընթացքում խորհուրդ է տրվում կրել էլաստիկ գուլպաներ,
    • ամեն օր 3-5կմ քայլել, մեկ ժամից ոչ պակաս:

    Խորհրդատվությունը ֆլեբոլոգի հետ անվճար է։

Գրանցվել անվճար խորհրդատվության