Մինիֆլեբեկտոմիա

Մինիֆլեբեկտոմիան լայնացած երակների վիրահատական հեռացումն է: Կատարվում է փոքր կտրվածքների ու պունկցիաների միջոցով: Միջամտությունը հաճախ համատեղում են անոթների լայնացման դեմ պայքարի այլ մեթոդների հետ:

Միջամտության էությունը

Մինիֆլեբեկտոմիան քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անցնել հետազոտություններն ու հանձնել հետևյալ անալիզները՝

  • արյան ընդհանուր անալիզ,
  • արյան մեջ գլյուկոզայի քանակի անալիզ,
  • կոագուլոգրամմա:

Լայնացած երակները հեռացվում են փոքր պունկցիաների արդյունքում: Արդյունքում վերանում են էսթետիկ անհարմարությունը, ծանրությունը, այտուցները:

 

 

Առավելություններ՝

  • մեծ արդյունավետություն,
  • չկան տարիքային սահմանափակումներ,
  • կարճ և թեթև վերականգնողական շրջան,
  • տեղային անզգայացում,   
  • միջամտությունից հետո սպիներ չեն մնում:

Ցուցումներ՝

  • անոթների լայնացում,
  • ռետիկուլյար երակներ,
  • տրոֆիկ խոցեր,
  • թրոմբոֆլեբիտ:

 Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • սրտի  և թոքերի սուր անբավարարություն,
  • ինֆեկցիոն հիվանդություններ,
  • մաշկային հիվանդություններ բուժվող գոտիներում:

Տևողությունը՝ 30-40 րոպե:

Հիվանդանոցում մնալու կարիք չկա: Այցելուն կարող է տուն գնալ միջամտությունից անմիջապես հետո:

Վերականգնողական շրջան՝ 5-7 օր:

Վիրաբույժ-ֆլեբոլոգը խորհուրդ է տալիս վերականգողական շրջանում՝

  • խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
  • կրել էլաստիկ գուլպաներ,
  • Խուսափել շոգեբաղնիքից և լոգանք ընդունելուց:

Ավանտայում  բժիշկ-ֆլեբոլոգի հետ խորհրդատվությունն  անվճար է:

Գրանցվել անվճար խորհրդատվության