Սկլերոթերապիա

Սկլերոթերապիան (փրփուրային) անոթների լայնացման դեմ պայքարի ներարկային մեթոդ է:

Միջամտության էությունը

Մինչև վերջերս ֆլեբոլոգների գլխավոր մեթոդը միայն հեղուկ սկլերոզանտն էր: Այժմ լայն տարածում է ստացել նաև փրփուրային սկլերոզանտը:

Օգտագործման համար կիրառվում է օդ կամ ածխաթթու գազ: Ներարկումից հետո փրփուրն առավելագույն չափով լցնում է անոթը: Դուրս է մղում արյունը: Դա թույլ է տալիս բարելավել նյութի շփումն անոթների պատերի հետ:

Կախված անոթների լայնացման մակարդակից, ֆլեբոլոգը կատարում է երկուսից տասը ներարկում ուղղակիորեն անոթի մեջ: Անոթի մեջ ներարկվում է դրա պատերը սոսնձող սկլերոզանտը: 

Միջամտությունը կատարվում է ուլտրաձայնի վերահսկողությամբ: Այն ապահովում  է ճշգրտության բարձր մակարդակ: 

Առավելությունները՝

  • արագություն,
  • չկա հիվանդանոցային ռեժիմ,
  • ատրավմատիզմ:

Ցուցումներ՝

  • ճյուղավորված անոթներ կամ անոթային աստղիկներ,
  • ստորին վերջույթների անոթային լայնացում,
  • ենթամաշկային անոթային հիվանդություններ:

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • ալերգիկ ռեակցիաներ օգտագործվող նյութի նկատմամբ,
  • թրոմբոֆլեբիտ, 
  • վարակիչ հիվանդություններ,
  • բորբոքային պրոցեսներ բուժվող գոտիներում:

Տևողությունը՝ 10-20 րոպե:

Փրփուրային սկլերոթերապիան մի շարք դեպքերում կարող է իդեալական այլընտրանք դառնալ վիրահատական միջամտության համար: 

Կախված վերջույթների վիճակից, կարող է լրացուցիչ միջամտությունների կարիք զգացվել: 

Այցելությունների առավելագույն քանակը՝ 5 անգամ:

Գրանցվել անվճար խորհրդատվության