Ինչ է IncontiLase®-ը
IncontiLase®-ը անմիզապահության բուժման արտոնագրված և նորագույն ոչ ինվազիվ լազերային թերապիա է Er:YAG լազերի միջոցով:
Դա հիմնված է միզապարկի առաջային պատի շրջանի և միզուկի կրճատման ոչ աբլատիվ լուսաջերմային ձգման վրա:
IncontiLase®-ը անվտանգ, արդյունավետ և արագ իրականացվող պրոցեդուրա է:
Թերապիայի ցուցումներից են անմիզապահության հետևյալ տեսակները՝ մեղմ և չափավոր սթրեսային լարվածության հետևանքով առաջացած կամ խառը տիպի անմիզապահությունը, որի դեպքում առկա են բոլոր պատճառները:
The IncontiLase® բուժումը հիմնված է վերահսկվող լազերային ջերմային էֆեկտների վրա միզուկային բացվածքի և նախադռան շրջանի լորձաթաղանթում, ինչպես նաև հեշտոցի առաջային պատի երկայնքով: Պրոցեդուրայի ընթացքում օգտագործվում է 2940 նմ երկարությամբ Er:YAG լազերը: Լազերը ապահովում է հատուկ լազերային էներգայի փոխանցումը հեշտոցային լորձաթաղանթին և կոլագենով հարուստ ներկոնքային փակեղին:
Կոլագենի նոր սինթեզը և ռեմոդելավորումը բերում է ճառագայթված հյուսվածքների կրճատմանը և ամրացմանը, նորմալ միզապահության վերադարձին:
IntcontiLase®-ի առավելությունները
Մեկ անգամյա պրոցեդուրան բավարար է մեղմ կամ չափավոր սթրեսային ամիզապահության բուժման համար:
Պրոցեդուրան կարելի է կրկնել մեկ ամիս պարբերականությամբ:
Այն չունի վերականգնողական շրջան, անցավ է և իրականացվում է ոչ վիրահատական եղանակով: