Ակնեն մաշկի բորբոքային երկարատև հիվանդություն է: Բնութագրվում է մազի ֆոլիկուլի արգելակումով ու բորբոքումով: Ակտիվ փուլում գտնվող ակնեի բուժումը Ավանտայում իրականացվում է լիցենզավորված լազերային տեխնոլոգիայով:
Լազերային բուժման սկզբունքը. լազերային ստերիլիզացում՝
Լազերային ճառագայթի կարճ իմպուլսներն ազդում են անմիջապես բորբոքային օջախի վրա: Արդյունքում պայքար է գնում հիվանդության ոչ թե նախանշանների այլ պատճառի դեմ: Ակնեի լազերային բուժումը վերականգնում է նյութափոխանակության գործընթացները: Խթանում է կոլագենի արտադրությունն ու մեռած բջիջների դուրս բերումն օրգանիզմից:
Ակնեի լազերային բուժումն իրականացնում ենք Fotona ապարատի միջոցով: Այն շատ արդյունավետ է: Ստացվում է ոչ միայն առողջացնող, այլև ուժեղ կոսմետիկ արդյունք: Ոչնչացնում է բորբոքային գոյացությունների ավելի քան 90 տոկոսը:
Ցուցումներ՝
Պոստակնեն ակնեի բորբոքային շրջանից հետո մնացած սպիերն ու խոռոչներն են:
Ավանտայում առաջարկում ենք պոտակնեի խնդրի լուծման համակարգային մոտեցում: Կախված առաջադրանքի բարդությունից՝ համատեղում ենք մի քանի միջամտություններ՝ հորիզոնական լիցքաթափում, լիպոլիֆթինգ, լազերային հղկում և RF միկրոասեղնավորում:
Լազերային հղկումը շատ կարևոր դեր ունի մաշկի հարթեցման գործում:
Հղկման տեսակն ընտրվում է բժշկի կողմից անհատապես: Կարող է լինել Erbium Yag կամ CO2. Այս տեխնոլոգիաները հեռացնում են մաշկի մակերեսային շերտը: Խթանում են նոր բջիջների ձևավորումը:
RF միկրոասեղավորման տեխնոլոգիայի ընտրության ժամանակ բժիշկը կարող է ընտրել Morpheus8, Fractora կամ Vivace.
Ռադիոհաճախականության էներգիան ու էլեկտրոդներից ստացված միկրոտրավմաները խթանում են մաշկի վերականգնումը: Նվազեցնում են պոստակնեի արտահայտվածությունը: