Լազերային հղկում CO2

CO2 լազերային հղկումը մաշկը մաքրող և երիտասարդացնող անվտանգ, վերահսկելի և արդյունավետ միջոցներից է: 

Պրոցեդուրայի բնույթը 

Մաշկի վնասված հատվածները հղկվում են լազերով:  Հեռացվում են պաթոլոգիապես ձևափոխված հյուսվածքների միկոհատվածները: 

Մաշկի մակերեսային արատներով սպիներն ու ստրեաները գրեթե աննկատ են դառնում առաջին իսկ միջամտությունից հետո: 

Առավելությունները՝

  • կուրսային բուժման հնարավորություն, 
  • հեշտ տանելի է,  
  • երկարաժամկետ արդյունք, 
  • մաշկի կոլագենային կառուցվածքի թարմացում։ 

Ցուցումներ ՝

  • սպիների հեռացում, 
  • ստրեաների հեռացում, 
  • պոստակնեի բուժում, 
  • չորացած մաշկի բուժում, 
  • պիգմենտների հեռացում։ 

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • պսորիազ,
  • էպիլեպսիա,
  • բորբոքումներ բուժվող հատվածում,
  • արևայրուքին հաջորդող երկու շաբաթները,
  • քիմիական պիլինգներին հաջորդող երկու շաբաթները։

Ցավազրկում՝

  • տեղային,
  • ընդհանուր՝ խորը միջամտության դեպքում։

Վերականգնողական շրջան՝ 4-7 օր։

Միջամտության հնարավոր հետևանքներ՝

  • այտուց,
  • կարմրություն,
  • կետային գոյացուցությունների առաջացում։

Տևողությունը՝ 20-45  րոպե։

Միջամտությունից առաջ անհրաժեշտ է անցնել խորհրդատվություն մասնագետի հետ։
Մեր կլինիկայում խորդհրդատվությունն անվճար է: 

 

Գրանցվել անվճար խորհրդատվության