Լազերային հղկում Erbium Yag

Լազերային հղկումը համարվում է դեմքի մաշկի ռադիկալ երիտասարդացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը: 

Ավանտայում Erbium Yag լազերային հղկումն իրականացվում է Fotona-ի SPDynamis հարթակի օգնությամբ։ 

Լազերի ազդեցությունը խթանում է կոլագենի արտադրումը: Նպաստում է աչքերի և բերանի շրջանում կնճիռների նվազեցմանը, և հիմք է հանդիսանում նոր բջիջների ձևավորման համար:

Մասնագետը, հիմնվելով յուրաքանչյուր խնդրի բարդության վրա, ընտրում է ներազդեցության խորությունը։ Առանձնանում են լազերի ներազդման 4 հիմնական խորություններ՝ ultralight, light, medium, deep․

Այս տեխնոլոգիան հայտնի է նաև սառը պիլինգ անվանումով։ 

Erbium Yag-ն օգտագործվում է նաև պիգմենտների հեռացման, պարանոցի, ձեռքերի և դեկոլտեի գոտիների երիտասարդացման համար: Ամբողջ աշխարհում բժիշկ-էսթետները 20 տարուց ավել է, ինչ կիրառում են այս տեխնոլոգիան, ինչը վկայում է բարձր արդյունավետության և վստահության մասին: 

Ցուցումներ՝

  • Հարակնային կնճիռներ, 
  • Վերին կոպերի պտոզ (իջեցում), 
  • Մուգ շրջանակներ պարկեր աչքերի տակ, 
  • Կնճիռներ ճակատի և հոնքերի միջև, 
  • Գունատ մաշկ, 
  • Սպիներ, 
  • Պիգմենտներ: 

Հակացուցումներ՝

  • Երկար ժամանակ մնալ արևի տակ,
  • Բորբոքային պրոցեսներ,
  • Հերպես՝ զարգացման շրջանում: 

Առավելություններ՝ 

  • Միջամտությունը հնարավոր է իրականացնել մարմնի տարբեր հատվածներում, ներառյալ վերին և ստորին կոպերը,
  • Վերականգնողական կարճ ընթացք,
  • Անցավ է՝ կատարվում է տեղային անզգայացմամբ,
  • Վարակի բացառում: 

Վերականգնողական շրջան 2-3 օր:

Տևողություն՝ 1 ժամ:

Հաճախականություն՝ տարին 1-2 անգամ:

Կարևոր է իմանալ՝

Fotona-ն հիմնադրվել է 1964թ՝ լազերի գյուտից ընդամենը չորս տարի հետո: Ընկերության առաջարկած ժամանակակից լազերները երկար տարիների հետազոտությունների արդյունք են: Ավելի քան կեսդարյա պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում ընկերությունն իրեն դրսևորել է որպես շուկայի բացարձակ առաջատար:

Հայաստանում մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջան՝ շնորհիվ Fotona լազերի: 

Լազերային հղկում Erbium:YAG

Գրանցվել անվճար խորհրդատվության