Jett Plasma

Jett Plasma-ն կոպերի լիֆթինգի ոչ վիրահատական միջամտության տեսակ է, նաև հայտնի է ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա անունով:   

Պրոցեդուրայի նկարագրությունը

Միջամտությունն իրականացվում է քվազինեյտրալ պլազմայի միջոցով: Արդյունքում, պլազմայի բազմաստիճան, բարձր արդյունավետ արտանետումը ձևավորում է  ջերմային էներգիա: Դա կոագուլյացիոն ազդեցություն է թողնում հյուսվածքների վրա: Պրոցեդուրան ունի մեծ ճշգրտություն պլազմայի շատ բարակ ճառագայթների շնորհիվ:

Ցուցումներ՝

  • կոպերի իջեցում,
  • հարակնային կնճիռներ:

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • չարորակ ուռուցքային հիվանդություններ,
  • մետաղե իմպլանտատների առկայություն,
  • բորբոքումներ ներազդման գոտիներում:

Տևողություն՝  30-60 րոպե:

Լրացուցիչ տեղեկատվություն

  • Պրոցեդուրան իրականացվում է տեղային անզգայացմամբ․
  • 7-րդ օրը կարելի է դիմահարդարում անել:

Վերականգնողական շրջան՝  7 օր։

Միջամտությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում պետք է խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:

Կոպերի մաշկը շատ բարակ և նուրբ է, այդ իսկ պատճառով ծերացման նշաներն առաջին հերթին այստեղ են հայտնվում:

Սա ամենատարածված խնդիրներից է, որի լուծման համար դիմում են մեզ: Ավելի ու ավելի հաճախ է նախապատվություն տրվում ոչ վիրահատական մեթոդներին: 

Մեր կլինիկայում խորհրդատվությունն անվճար է։ Նախնական խորհրդատվության ժամանակ մասնագետը կտրամադրի մանրամասն տեղեկտվություն, որոշում կայացնելու համար։  

 

Գրանցվել անվճար խորհրդատվության