Պլազմոգել- Fillex

Պլազմոգել Fillex-ը դեմքի ձևի շտկմանը և խորը կնճիռների նվազեցմանն ուղղված երիտասարդացման մեթոդներից է: Պլազմոգելն ըստ իր բնույթի ավտոլոգիական ֆիլեր է, որի հիմքում արյան պլազմայի ջերմային մշակումն է: 

Ջերմային մշակումը տեղի է ունենում Fillex սարքավորմամբ, որի միջոցով ստանում ենք ֆիբրինային սոսինձ։ Այն հարուստ է ալբումինով, ամինաթթուներով և բջջային աճի գործոններով:
Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս արյան պլազման վերածել գելի՝ առանց լրացուցիչ բաղադրիչներ ավելացնելու:

Ցուցումներ`

  • քիթ-շրթնային ծալքերի հարթեցում,
  • այտերի ծավալի ավելացում,
  • աչքերի ստորին հատվածի հարթեցում,
  • կզակի կառուցվածքի փոփոխություն, 
  • դեմքի, ձեռքերի, դեկոլտեի հատվածի երիտասարդացում,
  • դեմքի օվալի վերականգնում,
  • ներս ընկած այտեր։

Հակացուցումներ`

  • ուռուցքային՝ օնկոլոգիական հիվանդություններ,
  • արյան հիվանդություններ,
  • հոգեկան հիվանդություններ։

Պլազմոգելի առավելությունները`

  • պատրաստված է սեփական արյունից, հետևաբար ալերգիկ ռեակցիաներ և այլ երևույթներ չի առաջացնում,
  • հիմք է հանդիսանում նոր անոթների ստեղծման,
  • այտուցների ու փքվածության բացակայություն, որոնք երբեմն առաջանում են հիալուրոնաթթվի մեծ չափով ներարկումներից հետո,
  • ոչ միայն «լցնում է» ծալքերն ու խնդիրները, մեծացնում ծավալը, այլև բարելավում մաշկի որակը: 

Մեկ այցի տևողությունը` 50-90 րոպե։

Ցավազրկման տեսակ` ցավազրկող քսուք։

Միջամտությունից առաջ մասնագետի հետ խորհրդակցությունը պարտադիր է:

 

Գրանցվել անվճար խորհրդատվության