Լազերային երիտասարդացում Q-Med

Լազերային երիտասարդացումը պիգմենտների և կնճիռների հեռացման ամենաարդյունավետ մոտեցումներից է:

Անոթների վրա ներգործելով այն ազդում է մաշկի միջին շերտերի վրա, օգնում է հասնել ցանկալի արդյունքի: Ավելացնում է ֆիբրոբլաստների և կոլագենային մանրաթելերի քանակը: 

Առավելությունները՝

  • անցավ է,
  • պրոցեդուրայից հետո չկան անցանկալի հետքեր. աննշան կարմրությունն անցնում է կես ժամվա ընթացքում,
  • չկան բարդացումներ, 
  • կուրսի կարճ տևողության ՝ 4-6 այցելություն։ 

Ցուցումներ՝

  • ծերացման կանխարգելում,
  • anti-age թերապիայի օպտիմիզացիա և արդյունքների երկարաժամկետ պահպանում։  

Հակացուցումներ՝ 

  • մաշկի ծածկույթի վնասվածքներ,
  • մաշկի բորբոքային հիվանդություններ՝ սրացման փուլում,
  • հղիություն։

Խալերը հակացուցում չեն համարվում, միջամտության ժամանակ դրանց շրջանցում ենք։

Արդյուքներ՝

  • վերանում են պիգմենտային բծերը,
  • բարելավում է մաշկի որակը,
  • հարթեցնում են փոքր կնճիռները,
  • անհետացնում և մաքրում են մակերեսային պիգմենտային բծերը։

Տարիքային ցուցումներ՝ խորհուրդ ենք տալիս 30-ից հետո։

Լազերային երիտասարդացումը վերականգնում է մաշկի արյան շրջանառությունն ու բարելավում է ռեգեներացիայի ունակությունը 30%-ով: 

Վերականգնման շրջան

Լազերային երիտասարդացման պրոցեդուրան վերականգնման շրջան չի պահանջում։ Պրոցեդուրայից 15 րոպե անց կարող եք օգտագործել կոսմետիկա և վերադառնալ աշխատանքի առանց վախենալու, որ բժշկական միջամտության հետքեր նկատելի կլինեն:

Բժիշկ-մաշկաբան Հռիփսիմե Ստեփանյանն իրականացնում է Q-Med լազերային երիտասարդացում

Գրանցվել անվճար խորհրդատվության