FaceTite լիֆթինգ

FaceTite-ը դեմքի լիֆթինգի նորագույն, քիչ ինվազիվ տեխնոլոգիա է: Այն հեղափոխական է դարձել էսթետիկ բժշկության ոլորտում: Պրոցեդուրան թույլ է տալիս հասնել շատ մեծ արդյունքների: Միջամտությունը կատարվում է առանց կտրվածքների: Սարքավորումը մաշկի վրա հետքեր չի թողնում: 

Տարբեր չափսերի և ձևի գլխիկների շնորհիվ (AccuTite и NeckTite) մենք միջամտությունն իրականացնում ենք նույնիսկ շատ զգայուն հատվածներում՝ հարակնային շրջան, կզակ, պարանոց: 

Այս մեթոդը հայտնի է նաև ոչ ինվազիվ լիֆթինգ և ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա անուններով:

Պրոցեդուրայի էությունը՝

Միջամտությունը իրականացվում է երկու էլեկտրոդների միջոցով, որոնցից մեկը դրվում է մաշկի տակ՝ խորքային շերտերը տաքացնելու նպատակով: Էլեկտրոդի տրամագիծն ընդամենը 1.6 մմ է: 

Դա թույլ է տալիս խուսափել այրվածքներից ու տրավմաներից: Մյուս էլեկտրոդի միջոցով կառավարվում է ջերմաստիճանը: Ապահովում է ճարպային հյուսվածքների հալեցումը:  

Դրան զուգահեռ կատարվում է հյուսվածքների և մաշկի լիֆթինգ՝ մոտ 38%: Արդյունքում ստացվում է  լիֆթինգի զգայուն էֆեկտ: 

Առավելությունները՝

  • կարճ վերականգնողական շրջան,
  • ատրավմատիզմ,
  • բնական միմիկայի պահպանում:

Ցուցումներ՝

  • դեմքի հյուսվածքների թուլացում,
  • կրկնակզակ,
  • պարանոց-կզակ հատվածի անկյան անտեսանելիություն,
  • կնճիռներ պարանոցի շրջանում,
  • վեներայի օղակ՝ կնճիռների կուտակում,
  • աչքերի տակ պարկեր:

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • հոգեկան խանգարումներ,
  • սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ խանգարումներ,
  • արյան շրջանառության խանգարում:

Միջամտությունը կատարվում է տեղային ինֆիլտրացիայի կամ ընդհանուր ցավազրկման միջոցով: Կախված է աշխատանքի ծավալից:

Տևողությունը մոտ մեկ ժամ և ավելի: Կախված է աշխատանքի ծավալից:

Վերականգնողական շրջան՝

  • Կլինիկայի պայմաններում՝ մի քանի ժամից մինչև 1 օր,
  • Վերադարձ կյանքի նորմալ ռիթմի 4 կամ 5 օր անց,
  • Խորհուրդ է տրվում միջամտությունից հետո մոտ մեկ ամիս խուսափել սպորտով զբաղվելուց և արևային լոգանք ընդունելուց:

Վերջնական արդյունքը նկատելի է 4-6 ամիս անց:

Նախնականը՝ 1.5 ամսից:

Գրանցվել անվճար խորհրդատվության