Բիոռեվիտալիզացիա

Բիոռեվիտալիզացիան ներարկումային պրոցեդուրա է, որն իրենից ներկայացնում է հիալուրոնաթթվի ներարկում բուն մաշկի մեջ՝ խորը խոնավացման նպատակով։
 
Հիալուրոնաթթուն մեր օրգանիզմում առկա, որոշ գործառույթների համար պատասխանատու նյութ է։ Դա է հիմնական պատճառը, որ ալերգիկ ռեակցիաների հավանականությունը ծայրահեղ ցածր է։
 
Հիալուրոնաթթվի գլխավոր գործառույթը հյուսվածքներում ջրային բալանսի ապահովումն է։ Օրգանիզմում հիալուրոնաթթվի քանակի նվազումը ժամանակի հետ բերում է կնճիռների ձևավորման։ 

Պրոցեդուրայի ցուցումները՝

  • Մաշկի առաձգականության նվազում
  • Ջրազրկում
  • Մաշկի չորություն
  • Ոչ բավարար խոնավացման արդյունքում առաջացած մանր կնճիռներ
  • Լայնացած ծակոտիներ
  • Պիգմենտավորում

 
Տարիքային ցուցումները, որպես այդպիսիք, բացակայում են։ Սովորաբար բիովերականգնում սկսում են անել 30-ին մոտ տարիքից։
 
Հակացուցումներ՝

  • Ցանկացած սուր վարակ
  • Սրված հերպես
  • Ուռուցքաբանական հիվանդություններ
  • Աուտոիմուն հիվանդություններ
  • Արյան ցածր մակարդելիություն

 
Մեր կլինիկայում միջամտությունից առաջ անցկացվում է մասնագետի խորհրդատվություն։ Յուրաքանչյուր մասնավոր դեպքի առանձնահատկություններից ելնելով՝ ընտրվում է հիալուրոնաթթվի ներարկման որոշակի տեխնիկա և նյութի տեսակ։
 
Ավանտա կլինիկայում պրոցեդուրան անցկացվում է հետևյալ նյութերով.

  • Caregen (Aquashine)
  • Novacutis (Bellamine) 
  • Juvederm (Hydrate) 

 
Ցանկալի արդյունքին հասնելու համար բժիշկ-մաշկաբանը կարող է 3-ից 6 պրոցեդուրաներից բաղկացած կուրս առաջարկել։ Մաշկը դառնում է ավելի հարթ ու փայլուն առաջին իսկ այցելությունից հետո։ Արդյունքն ամրապնդելու համար անհրաժեշտ է պրոցեդուրան կրկնել 3-4 ամիսը մեկ անգամ։ 

Բժիշկ-մաշկաբան Տաթևիկ Մուրադյանն իրականացնում է բիոռեվիտալիզացիա պրոցեդուրան

Կատարվում է բիոռեվիտալիզացիա (հիալուրոնաթթվի ներարկում) այտոսկրերի հատվածում

Գրանցվել անվճար խորհրդատվության