Կոլագենի ներարկում

Կոլագենը մեր օրգանիզմի կարևոր բաղադրիչներից է: Հենց կոլագենի շնորհիվ են վերականգնվում վնասված հյուսվածքներն, ու մաշկը դառնում է էլաստիկ:

Կոլագենի ֆունկցիաները՝

  • պաշտպանիչ՝ ամրացնում է հյուսվածքները և պաշտպանում է մեխանիկական վնասվածքներից,
  • վերականգնող՝ ապահովում է բջիջների վերականգնումը,
  • ապահովում է խոնավացում։

Ժամանակի ընթացքում կոլագենի քանակը քչանում է։ Դա հանգեցնում է մաշկի էլաստիկության, գույնի, ամրության կորստի: Կոլագենային ներարկումները սովորաբար արվում են 30 տարեկանից հետո:

Ժամանակակից էսթետիկ բժշկության ծառայությունների լայն շրջանակներում կոլագենային ներարկումները համարվում են կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը:

Մեր կլինիկայում կոլագենի ներարկման համար օգտագործում ենք Коллост գելը:  

Նյութի առավելությունները՝

  • անվտանգություն,
  • երկարատև ազդեցություն, 
  • ապահովություն։

Միջամտության տևողությունը

Մեկ այցի տևողությունը՝ 1 ժամ։

Պրոցեդուրան իրականացվում է տեղային անզգայացմամբ։

Միջամտությունից երեք օր առաջ նյութը փորձարկում ենք ալերգիկ ռեակցիաները բացառելու նպատակով:

Ինչ խնդիրներ է լուծում կոլագենը՝

  • լիֆթինգ,
  • պոստակնե սպիների բուժում,
  • սպիներ։ 

Բժիշկ-մաշկաբան Հռիփսիմե Ստեփանյանն իրականացնում է կոլագենի ներարկում

Գրանցվել անվճար խորհրդատվության