Բոտուլինոթերապիա

Բոտուլինոթերապիան էսթետիկ թերապիայի ամենատարածված պրոցեդուրաներից է։ Հետաքրքիր է, որ այս մեթոդիկան լայն տարածում է գտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։ 

Բոտուլոտոքսինի աշխատանքի սկզբունքը կայանում է նրանում, որ դեմքի մկանները ժամանակավոր «անջատվում» են։ Այս նյութը թուլացնող ազդեցություն է ունենում մկանի վրա։ Արդյունքում դեմքի մկանները չեն կծկվում, ինչն իր հերթին բնական կերպով կանխում է դիմաշարժական մկանների առաջացումը։ 

Ցուցումներ՝

  • Միջհոնքային կնճիռներ
  • Կնճիռներ աչքերի շուրջ («սագի թաթիկներ»)
  • Ճակատի հորիզոնական կնճիռներ
  • Ակտիվ ծնոտ
  • Քթի ձևի շտկում
  • Լնդային ժպիտի շտկում
  • Կնճիռներ բերանի շուրջ

Հակացուցումներ՝

  • Ուռուցքաբանական հիվանդություններ
  • Հղիության և լակտացիայի շրջան
  • Վարակիչ հիվանդություններ
  • Դեմքի արտահայտված պտոզ (իջեցում)
  • Արյան հիվանդություններ
  • Երիկամների, թոքերի և լյարդի քրոնիկ հիվանդություններ

Պրոցեդուրայի առավելությունները՝

  • Արագ արդյունք
  • Ոչ տրավմատիկ միջամտություն
  • Վերականգնողական շրջանի բացակայություն

Պրոցեդուրայի տևողությունը՝ 15-30 րոպե

Արդյունքը

Առաջին արդյունքը նկատելի է արդեն 4-6 շաբաթ անց, որոշ դեպքերում հարկավոր է սպասել մինչև 10-12 շաբաթ։ 

Բոտուլոտոքսինի կիրառումը կանխում է դեմքի ծերացումը։

Միջամտությունից հետո առաջին երեք ամսում դիմախաղը բացակայում է։ Լիարժեք վերականգնումը սովորաբար տեղի է ունենում 4-6 ամիս անց։ 

Միջամտությունից առաջ անհրաժեշտ է անցնել բժշկի խորհրդատվություն։ Մեր կլինիկայում բոտուլինոթերապիան անցկացնում են միայն բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ։

 

Բժիշկ-մաշկաբան Տաթևիկ Մուրադյանն իրականացնում է բոտուլոտոքսինի ներարկում

Բերանի շուրջ կնճիռների վերացում բոտուլինոթերապիա պրոցեդուրայի միջոցով

Գրանցվել անվճար խորհրդատվության