Vivace RF միկրոասեղավորում

Vivace-ն վերջին սերնդի ֆրակցիոն թերմոլիֆտինգի տեսակներից է: Կիրառման զոնաներ՝ դեմք, պարանոց, մարմին, ձեռքեր: Ձգման և ուրվագծի շտկման հիմնական էֆեկտը ձևավորվում է կոլագենի արտադրմամբ: Պրոցեդուրան նպաստում է կնճիռների նվազեցմանը: 

Առավելություններ՝

  • արագ ռեգեներացիա,
  • ազդեցության մեծ սպեկտոր,
  • արագ արդյունք և շարունակական զարգացում 3 ամսվա ընթացքում,
  • մեկ գլխիկի բազմակի կիրառում մեկ այցելուի համար,
  • չկա ֆոտոտիպի սահմանափակում,
  • չկան սեզոնային սահմանափակումներ։

Ցուցումներ՝ 

  • կնճիռներ,
  • սպիներ,
  • ստրեաներ,
  • մաշկի ծավալի կորուստ,
  • ակնե։

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններ,
  • շաքարախտ,
  • հերպես՝ սրացման փուլում։

Ի՞նչ է պետք իմանալ պրոցեդուրայի մասին

Պրոցեդուրայի հիմքում 36 ոսկեզօծ բարակ ասեղներով մեկանգամյա օգտագործման գլխիկն է, որը 0,8-4.5 մմ խորությամբ մտնում է մաշկի մեջ` լուսարձակելով ռադիոֆրակցիոն ալիքներ, ինչը խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը:

Արդյունքում․

  • խթանում ենք նոր կոլագենի արտադրումը,
  • արտադրվում է հիալուրոնային թթու։

Այս նյութերի արտադրման ժամանակ կարողանում ենք շտկել մի շարք թերություններ։ 

Օրինակ, մաշկի անհավասար երանգը՝ որպես կնճիռների հարթեցման հետևանք: 

Vivace միջամտությունից հետո անոթները որոշ ժամանակ  բաց են մնում, ինչը ժամանակ է տալիս կոլագենի արտադրման համար: Պրոցեդուրան բարենպաստ է անդրադառնում մաշկի արտաքին տեսքի վրա: 

Միջամտությունը կարելի է իրականացնել մարմնի տարբեր հատվածների վրա: 

Տևողությունը՝ 45 րոպե, պահանջվում է հավելյալ 30-40 րոպե ցավազրկման համար: 

 

Բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյանն իրականացնում է Vivace միկրոասեղավորում պրոցեդուրան

Ֆրակցիոն թերմոլիֆտինգի այս պրոցեդուրան նպաստում է կնճիռների նվազեցմանը

Գրանցվել անվճար խորհրդատվության