Երիտասարդացման RF լիֆթինգ Fractora

Fractora-ն դեմքի մաշկի երիտասարդացման RF լիֆթինգ պրոցեդուրա է։

Պիգմենտները, սպիները և տարիքային այլ փոփոխությունները վերացնելու համար Ավանտայում օգտագործում ենք Fractora երիտասարդացման առաջատար տեխնոլոգիան:

BodyTite ապարատին վստահում են էսթետիկ բժշկության ոլորտի պրոֆեսիոնալները ամբողջ աշխարհում: 

Թիրախային հատվածները մշակվում են մաշկի զգայունությանը համապատասխանեցված իմպուլսների հզորությամբ և ազդեցության ռեժիմով:

Պրոցեդուրայի էությունը՝

RF էներգիան ներթափանցում է մաշկի անհրաժեշտ խորություն: Դա կատարվում է հանգույցների վերին շերտերում տեղադրված էլեկտրոդի շնորհիվ: Գործողության ժամանակ հյուսվածքների ջերմաստիճանը բարձրանում է: Իմպուլսների խորությունը վերահսկվում է հատուկ համակարգչային ծրագրով: Յուրաքանչյուր դեպքի համար նախատեսված է համապատասխան կարգավորում։

Միջամտությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ: 

Առավելությունները՝

  • անվտանգ է,
  • ինվազիվ չէ,
  • չունի սեզոնային հակացուցումներ,
  • արագ արդյունք․ տեսանելի է առաջին իսկ այցից հետո,
  • կարճ վերականգնողական շրջան: 

Ցուցումներ՝

  • կնճռոտած մաշկ՝ դեմք, որովայն, կուրծք,
  • դեմքի անորոշ կառուցվածք, 
  • պոստակնե,
  • պիգմենտներ,
  • մաշկի երանգի փոփոխություններ,
  • գունատ դեմք: 

Հակացուցումներ՝ 

  • մաշկային հիվանդություններ,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • հղիություն և լակտացիայի շրջան,

Վերջնական արդյունքը նկատելի է 3-4 ամիս անց: 

Մեկ այցի տևողությունը՝ 40 րոպե: 

Այցելությունների քանակը՝ 1-3 անգամ: 

Ավանտայում կգտնեք երիտասարդացնող ծառայությունների լայն շրջանակ: Դրանք օգնում են լրացնել և բարելավել արդյունքները: 

Մեզ մոտ մասնագետի հետ խորհրդակցությունն անվճար է: Առաջարկում ենք միայն այն էսթետիկ միջամտությունները, որոնք ուղղված են ձեր խնդիրների լուծմանը։ 

Բժիշկ-մաշկաբան Տաթևիկ Մուրադյանը BodyTite սարքավորման հետ

Սարքավորումը, որով իրականացվում է Fractora պրոցեդուրան

Գրանցվել անվճար խորհրդատվության