Լազերային SmoothEye երիտասարդացում

SmoothEye երիտասարդացման մեթոդը նախատեսված է աչքերի շրջանի մաշկը վերականգնելու, հարակնային կնճիռները նվազացնելու և մաշկի տոնուսը բարձրացնելու համար։ Միջամտությունն ինվազիվ չէ։ 

Երիտասարդացնող արդյունքը ստանում ենք երկու տարբեր երկարության լազերների ազդեցության միջոցով: 

Առավելություններ՝

  • չկան սեզոնային սահմանափակումներ,
  • կարճ վերականգնողական շրջան,
  • տեսանելի ու արագ արդյունք առաջին իսկ այցից հետո,
  • համադրվում է երիտասարդացնող այլ ծրագրերի հետ։

Ցուցումներ՝

  • խորը կնճիռներ,
  • կոպերի պտոզ (իջեցում), 
  • աչքերի մուգ շրջանակներ,
  • թուլացած մաշկ։

Միջամտության նկարագրություն

SmoothEye մեթոդը բաղկացած է չորս էտապներից, որոնցից յուրաքանչյուրը երիտասարդացման առանձին մեթոդ է համարվում։ 

1-ին էտապ՝ SMOOTH. կոպերի վերականգնման փուլն  է. այս էտապում մշակվում է կոպի լորձաթաղանթը։ Լազերի ազդեցությունը խթանում է կոլագենի արտադրությունը: 

2-րդ էտապ. այս էտապում մշակվում  է պերիօրբիտալ զոնան. Կատարվում է հյուսվածքների հավասար հոմոգեն տաքացում։ Ջերմային ազդեցության միջոցով կատարվում է մաշկի խորքային շերտերի վերականգնում: 

3-րդ էտապ. սառը պիլինգ. սրա ազդեցության միջոցով իրակացնում ենք մաշկի եղջրային շերտի հեռացում. դա հնարավորություն է տալիս սպիտակեցնել մաշկն ու հաղթահարել տարիքային պիգմենտացիան:

4-րդ էտապ․ լազերային գերերկար իմպուլսներ. օգնում են վերականգնել մաշկի էլաստիկությունն ու երանգը։ Այս փուլում տեղի է ունենում նաև կնճիռների հարթեցում:

Վերջնական արդյունքների համար անհրաժեշտ այցելությունների քանակը կարող եք ճշտել մասնագետի հետ անվճար խորհրդատվության ժամանակ:

Բժիշկ-մաշկաբան Տաթևիկ Մուրադյանն իրականացնում է Smooth Eye երիտասարդացում

Smooth Eye կոպերի ձգում

Գրանցվել անվճար խորհրդատվության