Շափյուղային բրեկետներ

Շափյուղային բրեկետները պատկանում են բրեկետների վեստիբուլյար տեսակին, այսինքն՝ տեղադրվում են ատամների արտաքին մակերեսի վրա: Անվանումը ստացել են պատրաստվող նյութից՝ արհեստականորեն աճեցված շափյուղայի բյուրեղներ:

Շափյուղային բրեկետների առավելությունները․

  • Էսթետիկ են
  • Օտարածին մարմնի զգացողությունը նվազեցված է
  • Խնամքը հեշտ է իրականացվում 
  • Հիպոալերգիկ են
  • Չեն գունափոխվում թեյի, սուրճի և այլ ներկող ըմպելիքների ազդեցությունից

Բրեկետների տեղադրման գործընթացը տևում է մոտ մեկուկես ժամ: 

Բրեկետների տեղադրման փուլեր՝

  • Ատամների մասնագիտական մաքրում
  • Չորացում
  • Հատուկ սոսնձի քսում բրեկետների ամրացման համար 
  • Բրեկետների ամրակցում
  • Նյութի ավելցուկների հեռացում

Հակացուցումներ՝

  • Արյան հիվանդություններ
  • ՄԻԱՎ
  • Իմունային հիվանդություններ
  • Հոգեկան հիվանդությունների մեծ մասը
  • Օստեոպորոզ
  • Տուբերկուլյոզ

Մինչև վերջին ժամանակներն օրթոդոնտիկ բուժումից խուսափում էր բուժառուների մեծ մասը մետաղական բրեկետների ոչ էսթետիկ լինելու պատճառով: Պետք է հաշվի առնել, որ ժամանակակից ստոմատոլոգիան լուծել է այդ խնդիրը: 

Կանոնավոր այցերն օրթոդոնտին և նրա խորհուրդներն անպայմանորեն կատարելը կարող են կրճատել բուժման տևողությունը և բարելավել արդյունքը:

Գրավիչ ժպիտին բնորոշ են ատամների ձևը, գույնը և մաքրությունը: Հիմա ատամների համար շատ ավելի հաճախ են զարդեր օգտագործում ռելիեֆային դաջվածքով ու նույնիսկ ադամանդով ոսկե շապիկների կամ քարերի տեսքով: 

Լայն տարածում են գտնում բրեկետային համակարգերը, որոնք օգտագործվում են որպես զարդեր: Հատկապես շափյուղային բրեկետներն են հաճախ օգտագործվում նման նպատակներով, քանի որ նրանք թափանցիկ են և գրեթե միաձուլվում են ատամների հետ, բայց փայլում են լույսի ուղիղ ճառագայթների տակ:

Ավելի քիչ են հանդիպում, սակայն դեռ կան ոսկյա բրեկետների ցանկացողներ: Կան նաև մթում լույս տվող պլաստիկից բրեկետներ:

Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել հետևյալ սնունդն օգտագործելուց՝ 

  • Մաստակ
  • Ծամվող կոնֆետ
  • Իրիս կոնֆետ
  • Էլեկտրական ատամի խոզանակ

Խնամքի առանձնահատկությունները շափյուղային բրեկետներ դնելուց հետո՝

  • Սննդակարգից պինդ կամ կպչուն մթերքների բացառում
  • Հատուկ խոզանակների և իրիգատորների գործածումը բրեկետները մաքրելու համար

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում ներկայացված է օրթոդոնտիկ բուժման մեթոդների մեծ սպեկտր: Բուժառուները կարող են համատեղել անհրաժեշտ բուժումն իրենց էսթետիկ ճաշակի և կարիքների հետ: Հատկապես հասուն տարիքում օրթոդոնտիկ բուժումը չի նախատեսում առօրյա կյանքի ռիթմի խախտում:

Օրթոդոնտի հետ խորհրդատվությունն անվճար է:

Գրանցվել անվճար խորհրդատվության