Ֆունկցիոնալ ապարատները հանվող ապարատներ են (վեստիբուլյար պլաստինաներ), որոնք տեղադրվում են մի կողմից շուրթերի և այտերի, մյուս կողմից՝ ատամների միջև:
Նրանք բարդ կոնստրուկցիաներ են, որոնք կոնկրետ դիրքով ամրակայում են ծնոտները:
Ժամանակակից ստոմատոլոգիայում առանձնանում է ֆունկցիոնալ ապարատների մեծ տեսականի, որոնք օգնում են լավ արդյունքների հասնել տարբեր բարդության օրթոդոնտիկ պաթոլոգիաների դեպքերում:
Ֆունկցիոնալ ապարատները.
Ֆունկցիոնալ ապարատների առավելությունները․
Բուժման բնույթը
Ֆունկցիոնալ ապարատների միջոցով տեղաշարժվում են փափուկ հյուսվածքները, որոնք խանգարում են ծնոտների ճիշտ աճելուն և զարգանալուն: Դրանք համարվում են կծվածքի պաթոլոգիայի և վատ սովորությունների հետևանք:
Վեստիբուլյար պլաստինաները կարող են իրենց մեջ ներառել մասնիկներ, որոնք կարգավորում են լեզվի ֆունկցիան և դիրքը, բերանի շրջանաձև մկանը, ստորին ծնոտի դիրքը:
Կրելու շրջանը
Վեստիբուլյար պլաստինաները նախատեսված են առավելապես գիշերային օգտագործման համար: Ճիշտ միոֆունկցիոնալ հիշողության ձևավորման համար կարող է ծագել ցերեկը 1 կամ 2 ժամ կրելու կարիք:
Սովորաբար ադապտացիայի շրջանը տևում է մոտ մեկ ամիս: Ճիշտ ընտրված կոնստրուկցիայի դեպքում ցավը բացառվում է:
Բուժառուն կարող է ունենալ թեթև դիսկոմֆորտ այդ շրջանում բարձր թքարտադրության պատճառով: Երբեմն ծագում են խոսքի հարաբերական խանգարումներ, բայց տվյալ շեղումը կրում է ժամանակավոր բնույթ:
Վաղ տարիքում կաթնատամների հեռացումը կարող է հանգեցնել սխալ կծվածքի: Ատամները վաղ շրջանում կորցնելու պատճառով կծվածքի պաթոլոգիայի ձևավորումից խուսափելու համար անհրաժեշտ է պատրաստել և կրել արհեստական ատամներով պլաստինաներով հանվող ապարատ կամ օրթոդոնտիկ չհանվող կոնստուկցիաներ:
Փոփոխվող կծվածքի շրջանում (6 տարեկանից սկսած) վերջինիս կարգավորման համար կիրառվում են․
Պլաստինայով ապարատը ակտիվ մասնիկներով (կեռիկներ, պտուտակներ, զսպանակներ) հատուկ կոնստրուկցիա է, որը ամրացվում է ատամներին հատուկ կեռիկների օգնությամբ:
Պլաստինաների միջոցով կարելի է փոխել ծնոտների չափերն ու ձևերը՝ երկարացնել, լայնացնել, կարճացնել և նույնիսկ տեղափոխել ատամները:
Կրելու ժամկետը
Պլաստինաներով ապարատն անհրաժեշտ է կրել ամենօրյա և շուրջօրյա ռեժիմով:
Ինչու պետք է դիմել օրթոդոնտին դեռ ակտիվ աճի ժամանակ․
Երեխաների՝ ֆունկցիոնալ ապարատներով օրթոդոնտիկ բուժման արդյունքը շատ դեպքերում կախված է ապարատները կանոնավոր և ճիշտ կրելուց: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ծնողների ներգրավումն ու հսկողությունը:
Օրթոդոնտի խորհուրդներին և կրելու ռեժիմին խստորեն հետևելու պարագայում արդեն 2-3 ամիս հետո նկատելի է լինում դրական տեղաշարժ:
Մշտական ատամների դուրս գալու ընթացքի հսկողությունը օրթոդոնտին թույլ կտա ճիշտ ժամանակին ընտրել անհրաժեշտ ապարատները, որոնք կարգավորում են ձեր երեխայի կծվածքը բնական և անվտանգ ձևով:
Ինչքան շուտ դիմեք մասնագետի օգնությանը, այնքան արագ հնարավոր կլինի հայտնաբերել և ուղղել կծվածքի և ատամների դիրքի խանգարումները:
Օրթոդոնտիկ պաթոլոգիաների առաջացման պատճառները․
Օրթոդոնտիկ բուժման մի շարք մեթոդներ դառնում են ոչ արդիական ու անարդյունավետ, քանի որ տարիքին զուգահեռ նվազում է ատամների շարժունությունը:
Օրթոդոնտիկ բուժման առավելությունները Հայաստանում՝ Ավանտայում․
Մեր օրթոդոնտների խորհուրդները ծնողներին
Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի կենտրոնում հավաքված են երկրի լավագույն օրթոդոնտները: Սկզբնական անվճար խորհրդատվության ժամանակ մասնագետը կօգնի ընտրել օրթոդոնտիկ բուժման ամենահարմար մեթոդը մեզ մոտ ներկայացված տարբերակների լայն շրջանակից: