Ինվիզիլայն (Invisalign) օրթոդոնտիկ համակարգն արմատապես տարբերվում է ավանդական բրեկետներից:
Ինվիզիլայնը թափանցիկ պլաստիկ կապաներ են, որոնք հագցվում են ատամների վրա և կիրառվում են սխալ կծվածքն ուղղելու նպատակով:
Ինվիզիլայն համակարգով օրթոդոնտիկ բուժման փուլերը․
Համակարգը պատրաստվում է անհատական յուրաքանչյուր բուժառուի համար ԱՄՆ-ում: Պատրաստման համար օգտագործում է նորարարական լազերային սարք, որն անցկացնում է կոնկրետ հաշվարկներ՝ հիմք ընդունելով ատամների ծեփապատճեններն ու տրամադրված նկարները, նաև՝ բուժման պլանը:
Թափանցիկ նյութերից պատրաստվում են անհատական կապաներ: Միանգամից արտադրվում է դրանց մի ամբողջ շարք, որը բուժառուին է տրամադրվում որոշ ժամանակ անց:
Բուժման տևողությունը տատանվում է՝ պայմանավորված ամեն առանձին դեպքի բարդության աստիճանով:
Ինվիզիլայն համակարգերը կիրառվում են օրթոդոնտիկ բուժման ոչ բոլոր անհրաժեշտ դեպքերում, այլ միայն երբ կծվածքի խանգարումններն աննշան են և բուժառուն, որոշակի հանգամանքներից ելնելով չի ցանկանում դիմել բրեկետներով ավանդական բուժմանը:
Մեր կենտրոնում օրթոդոնտի հետ խորհրդատվությունն անվճար է: Խորհրդատվության ժամանակ մասնագետը կառաջարկի օրթոդոնտիկ բուժման՝ ձեզ առավել հարմար մեթոդը: