Այցելուին միշտ հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք կարող են տեսնել, ճանաչել իր ատամների հետ կապված բոլոր խնդիրները և, համապատասխանաբար, բուժել։ Ինչպես հայտնի է` ճիշտ ախտորոշումը հաջող բուժման գրավականն է։ Ամենաստույգ թվային ստոմատոլգիական ախտորոշումները կատարվում են Ավանտայում։
Որովհետև այստեղ աշխատում են ոչ միայն արհեստավարժ և բարձր որակավորման բժիշկներ, այլև առկա են թվային ախտորոշման ճշգրիտ և ժամանակակից սարքավորումներ։
Ախտորոշման մեր մեթոդները ոչ միայն ստույգ են և արդյունավետ, այլև անվնաս են օրգանիզմի համար։
Հնարավոր է` զարմանաք. «Մի՞թե ռենտգենյան ճառագայթը կարող է լինել անվնաս»։ Մի կասկածեք` կարո՛ղ է։
Եվ դրանում զարմանալի ոչինչ չկա. չէ՞ որ մենք օգտագործում ենք այնպիսի ժամանակակից սարքեր, ինչպիսին են օրթոպանտոմոգրաֆը և ռադիովիզիոգրաֆը։
Օրթոպանտոմոգրաֆը ժամանակակից թվային ռենտգեն ապարատ է։
Դրա օգնությամբ մեր մասնագետները կարող են ստանալ ատամների, ծնոտի հոդերի և խոռոչների բարձր տեղեկատվական հագեցվածությամբ նկարներ: Նկարները տրամադրվում են մի քանի ծրագրերով, որոնք թույլ են տալիս վերլուծել դրանք և տալ ճշգրիտ ախտորոշում։
Ռադիովիզիոգրաֆը թվային ռենտգեն ախտորոշման ժամանակակից ապարատ է:
Այն թույլ է տալիս ստանալ հատուկ մատրիցայի վրա գրանցվող նկարներ։ Ստացված նկարներն առանց դժվարության անցկացվում են համակարգչի էկրանին:
Թվային տարբերակի օգնությամբ կարելի է հաջողությամբ վերլուծել և այդ վերլուծության հիման վրա ընտրել բուժման լավագույն մարտավարությունը։
Օրթոպանտոմոգրաֆի և ռադիովիզիոգրաֆի օգնությամբ կատարված հետազոտությունները նվազագույն չափով իսկ վնաս չեն հասցնի Ձեր առողջությանը: Յուրաքանչյուր դեպքում մենք օգտագործում ենք ճառագայթման շատ փոքր չափաբաժիններ։
Չնայած դրան` մենք գործընթացը չենք թողնում «բախտի քմահաճույքին»։ Ճառագայթման մակարդակը գտնվում է մեր մասնագետների մշտական հսկողության ներքո։
Հոգացողություն Ձեր առողջության նկատմամբ, հետազոտման արդյունավետ մեթոդներ և ախտորոշման ճշգրտություն` ահա այն, ինչը Ավանտայի մասնագետներին առանձնացնում է մեր մեծաթիվ գործընկերների մեջ։