Մանկական ստոմատոլոգիա

Մանկական ստոմատոլոգիան մի շարք առանձնահատկություններով պայմանավորված, պահանջում է հատուկ մոտեցում երեխաների ատամների և բերանի խոռոչի խնդիրների լուծման ընթացքում: 

Երեխային պետք է այցելության բերել ստոմատոլոգի մոտ վեց ամիսը մեկ: 

Ավանտայում մանկական ստոմատոլոգիան նորարարությունների և յուրաքանչյուր երեխային անհատական մոտեցման զուգակցումն է: Հենց մեր ժամանակակից ստոմատոլոգիայի կենտրոնում առաջին անգամ գործարկվել է ռոբոտ` ատամների բուժման սեանսից առաջ երեխաների մոտ սթրեսի մակարդակի նվազեցման նպատակով: 

Հաճախ տրվող հարցեր, մանկական ստոմատոլոգիա 

Ինչո՞վ է պայմանավորված մանկական ստոմատոլոգիայի առանձնացումը որպես առանձին ուղղություն: 

Մանկական ստոմատոլոգի աշխատանքը տարբերվում է մեծահասկաների համար ստոմատոլոգի աշխատանքից բուժառուների մի շարք հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Ֆիզիոլոգիական առանձնահատկությունները վերաբերում են օրգանիզմին և բերանի խոռոչին՝ 

  • Ավելի նուրբ փափուկ հյուսվածքներ
  • Ատամի հյուսվածքի ոչ բավարար միներալիզացում
  • Ժամանակավոր և խառը կծվածքի առկայություն

Յուրաքանչյուր դեպքի համար անհրաժեշտ է անհատական մոտեցում: 

Բերանի խոռոչի ո՞ր հիվանդությունն է համարվում ամենատարածվածը երեխաների մոտ:

Այսօր ամենատարածված հիվանդությունը և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ կարիեսն է իր բոլոր հնարավոր բարդություններով: 

Կարիեսն ատամի պինդ հյուսվածքներն ախտահարող հիվանդություն է:

Արդյո՞ք նույն ձևով է ընթանում կաթնատամների կարիեսը երեխաների ու մեծահասակների մոտ: 

Կաթնատամների կարիեսը տարբերվում է որոշ առանձնահատկություններով՝ 

  • Ընթանում է աննկատ
  • Ընթացքը զարգանում է արագ  

Կաթնատամների մոտ միներալիզացման ցածր աստիճանի պատճառով պաշտպանությունն արտաքին գրգռիչներից թույլ է, ինչը նպաստում է հիվանդության արագ զարգազմանը:

Այնքան սարսափելի չէ կարիեսը, ինչքան դրա բարդությունները: Ժամանակակից ստոմատոլոգիան թույլ է տալիս ամբողջովին ազատվել կարիեսից սկզբնական փուլերում: Այդ պատճառով կարևոր է, որպեսզի ծնողները դիմեն ստոմատոլոգին հենց նկատեն այդ հիվանդության ախտանշանները: Իսկ էլ ավելի լավ կլինի վեց ամիսը մեկ բերել երեխային ստոմատոլոգի մոտ։

Ի՞նչը կարող է հանգեցնել կարիեսի առաջացմանը՝

  • Ապրելակերպ
  • Օրգանիզմի վիճակը
  • Սննդակարգ
  • Բերանի խոռոչի հիգիենա 

Կա այսպիսի կարծիք, որ բերանի խոռոչն օրգանիզմի հայելին է: Եթե բերանի խոռոչում կա խնդիր, ապա վստահաբար խնդիր կա նաև օրգանիզմում: Պետք է ժամանակին բացահայտել և ձեռնարկել անհրաժեշտ քայլերը:

Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել կարիեսը:

  • Պսակի քայքայում 
  • Կծելու ֆունկցիայի խանգարում
  • Պուլպիտ
  • Պերիոդոնտիտ 
  • Հաճախակի բորբոքային հիվանդություններ (տոնզիլիտ և այլն)
  • Ախորժակի կորուստ
  • Պասիվություն պահվածքի մեջ

Գրանցվել անվճար խորհրդատվության