Ախտորոշումը ստոմատոլոգիայում ատամների ու ծնոտների վիճակի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու միջոց է և լավ արդյունքի գրավական:
Ժամանակակից տեխնոլոգիաներն արդեն թույլ են տալիս տվյալներ ստանալ ատամների նույնիսկ ամենաթաքնված արմատախողովակների և մանր ախտահարումների մասին, ինչը նախկինում անհնարին էր: Սա հնարավոր է դարձնում անցկացնել մանրակրկիտ ախտորոշում և բուժման ընթացքում խուսափել անցանկալի բարդություններից:
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում ախտորոշման և բուժման համար մենք օգտագործում ենք միայն բազմակի թեստավորումներ անցած սարքեր: Ռենտգենային ախտորոշման ժամանակակից տեխնոլոգիաները լիովին անվնաս են առողջության համար:
Թաքնված կարիեսի ախտորոշման և մանր վնասվածքների հայտնաբերման համար մենք օգտագործում ենք հատուկ Diagnocam սկաները: Իսկ ատամների իմպլանտացիայից հետո բուժառուի վերականգնման տակտիկայի ընտրության համար օգտագործվում է Osstell ISQ սարքը: Մանրադիտակը թույլ է տալիս տեսնել այն վնասվածքները, որոնք հնարավոր չէ նկատել առանց դետալային խոշորացման:
Ախտորոշման մեթոդները Ավանտայի ստոմատոլոգիական կենտրոնում.
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք ատամների հետ կապված բոլոր խնդիրները հնարավոր է ախտորոշել և բուժել:
Ժամանակակից տեխնոլոգիաները օգնում են ախտորոշել հիվանդությունը սկզբնական փուլում, ինչը մեծացնում է արդյունավետ բուժման հնարավորությունն առանց վնաս հասցնելու ատամի հյուսվածքներին:
Արդյո՞ք ռենտգենոլոգիական ախտորոշումն անվնաս է բուժառուների առողջության համար:
Ժամանակակից թվային տեխնոլոգիաները ճառագայթահարման վտանգը հասցրել են նվազագույնին: Նմանատիպ ախտորոշումը առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում: