Diagnocam մանրադիտակով լազերային ախտորոշումը նորագույն և ամենաանվտանգ տեխնոլոգիան է ատամների համար:
Diagnocam-ի աշխատելու սկզբունքի հիմքում տրանսիլյումինացիայի մեթոդն է: Ատամի առողջ հյուսվածքներն իրենց միջով անցկացնում են լույսի ճառագայթը, իսկ կարիեսային ախտահարումները՝ նույնիսկ ամենասկզբնական շրջանի, կասեցնում են այն:
Իրական ժամանակում վարկյանական կարելի է ստանալ նկար, որտեղ կարիեսը պատկերված կլինի մգացած շերտերով՝ ինչքան մուգ է արտահայտված կարիեսային ախտահարումը, այնքան խորն է այն:
Ախտորոշման ժամանակ բուժառուին հասանելի է ատամների վիճակի ամբողջական պատկերը:
Diagnocam-ը երեխաների և հղիների ախտորոշման համար ամենահարմար տարբերակն է, քանի որ սարքը մի քանի անգամ ավելի բարձր զգայունության աստիճան ունի ռենտգենի համեմատ:
Առավելություններ՝
Ախտորոշման տևողությունն ընդամենը մի քանի րոպե է:
Մանրադիտակով ախտորոշումը հատկապես արդիական է կարիեսի հայտնաբերման և ճիշտ ժամանակին բուժման համար: Հաճախ անզեն աչքով անտեսանելի կարիեսը կարող է քայքայել ատամի մեծ մասը: Նման դեպքերից խուսափելու նպատակով մեր ստոմատոլոգները խորհուրդ են տալիս 6 ամիսը մեկ պրոֆիլակտիկ ախտորոշում անցնել:
Թվային տեխնոլոգիաների գործածումը բուժման արդյունքը կանխատեսելի և երաշխավորված է դարձնում: Ստացված տվյալների հիման վրա ստոմատոլոգը մշակում է բուժման պլանը:
Ախտորոշման տվյալ տեսակը հակացուցումներ չունի: