Թվային օրթոպանտոմոգրաֆիա

Թվային օրթոպանտոմոգրաֆիան համակարգչային ռենտգենային ախտորոշման տեսակներից է, որը բուժառուի համար ապահովում է նվազագույն ճառագայթահարում: 

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնն օգտագործում է ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներ ատամների հիվանդությունների ախտորոշման համար: 

Օրթոպանտոմոգրաման (պանորամային նկար) թույլ է տալիս ստանալ՝ 

  • ծնոտների ակնթարթային նկար,
  • բոլոր ատամների վիճակի մասին ամբողջական պատկեր, 
  • ատամների արմատներում և ատամներին շրջապատող ոսկրային հյուսվածքներում փոփոխության գնահատում: 

Առավելությունները՝ 

  • երկու ծնոտների դիտելի պատկեր,
  • լուսակայման նվազագույն ժամանակ,
  • անվտանգություն, 
  • ճառագայթահարման ցածր դոզա՝ 12 անգամ ավելի քիչ, քան ռենտգենային նկարի դեպքում:

Ընդհանրացված նկարն անհրաժեշտ է հետևյալ դեպքերում՝ 

  • ատամների պրոթեզավորում (ախտորոշման ճշգրտման համար),
  • պարոդոնտի (հարատամնաշերտի) հիվանդությունների բուժում,
  • ատամների և ծնոտների թերությունների շտկում (օրթոդոնտիա)
  • համակցված բուժում,
  • ատամների իմպլանտացիա:

Մեզ մոտ օրթոպանտոմոգրաման իրականացվում է ինչպես մեր կենտրոնի, այնպես էլ այլ կենտրոններից Ավանտա ուղեգրված բուժառուների համար (արդյունքները տրամադրվում են սկավառակի վրա): 

Գրանցվել անվճար խորհրդատվության