Էսթետիկ ստոմատոլոգիա

Էսթետիկ ստոմատոլոգիա

Էսթետիկ ստոմատոլոգիան աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում: Շատ ավելի հաճախ են հանդիպում այն դեպքերը, երբ ստոմատոլոգին դիմում են ոչ թե անհանգստացնող ցավի, այլ ժպիտի էսթետիկ վերականգնման համար։

Ավանտա նորարարական բժշկության կենտրոն շլացուցիչ ժպիտի հետևից գալիս են բազմաթիվ երկրներից: Բժշկական զբոսաշրջության ճկուն ծրագրերը, կարճ ժամանակում այդքան ցանկալի գեղեցիկ ժպիտ ունենալու հնարավորությունը և ծանոթությունը Հայաստանի մշակույթի ու պատմության հետ գրավում են իրենց մարդասիրական արժեքներով: 

Մեր կենտրոնում էսթետիկան կարելի է վերականգնել հետևյալ մեթոդներով՝

- Ատամների սպիտակեցում
- Վինիրներ
- Շապիկներ
- Պրոթեզավորում
- Պլոմբավորում ամենաբարձր որակի նյութերով

Ավանտա բժշկական կենտրոնում մեր յուրաքանչյուր ստոմատոլոգի համար կարևոր առաջնահերթություն է բուժառուի բնական ատամների պահպանումը: Օֆիսային սպիտակեցումով ատամների էսթետիկայի վերականգնման հնարավորության դեպքում մենք առաջարկում ենք հենց այդ տարբերակը:

Մեր բուժառուների համար էսթետիկ ժպիտի ստեղծման գործընթացն ամբողջական ներգրավվածություն և համագործակցություն է ստոմատոլոգիական տարբեր պրոֆիլների մասնագետների հետ լավագույն արդյունքին հասնելու համար: Սկզբնական փուլում համակարգչային մոդելավորման միջոցով մենք տրամադրում ենք վերջնարդյունքի վիզուալացում: Բուժառուն ժպիտի վերականգնման հենց սկզբից կարող է ստոմատոլոգի հետ ընտրել ամենահարմար և դիմագծերին ավելի համահունչ ատամների գույնը, ձևն ու չափսը:

Տարբեր կոնստրուկցիաների (վինիրներ, շապիկներ, պրոթեզներ) պատրաստման ընթացքում օգտագործվում են թվային ստոմատոլոգիայի ամենավերջին ձեռքբերումները: Իսկ ստոմատոլոգիական մանրադիտակների կիրառումը ցանկալի վերջնարդյունքը դարձնում է ավելի ճշգրիտ:

Գրանցվել անվճար խորհրդատվության