Ատամնաշապիկները ստոմատոլոգիական կոնստրուկցիաներ են, որոնք կիրառվում են ատամի/ատամնաշարի վերականգնման կամ ռեստավրացիայի նպատակով:
Ընդունելի էսթետիկ արդյունքին հասնելու համար այսօր կիրառվում են շապիկների հետևյալ տեսակները՝
- Մետաղակերամիկական
- Ամբողջակերամիկական
- Ցիրկոնե
Շապիկները կարող են տեղադրվել ինչպես տաշված-հղկված ատամների վրա, այնպես էլ՝ իմպլանտատների:
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արագացնել ատամների ռեստավրացիայի գործընթացը և ընտրել ամենահարմար մեթոդները նույնիսկ ամենապահանջկոտ բուժառուների համար:
Ավանտա կենտրոնի ստոմատոլոգ-օրթոպեդներն ընտրում են շապիկի համար ատամի նախապատրաստման ամենաանվնաս մեթոդները:
- Ատամի զգալի մաշվածություն
- Էմալի գույնի փոփոխություն, որը ենթակա չէ սպիտակեցման
- Լուրջ վնասվածություն կարիեսից
- Մեխանիկական վնասվածք (երբ պլոմբավորումը չի կարող լուծել խնդիրը)
- Հենարանային տաշված ատամ կամրջաձև պրոթեզի համար
Հակացուցումներ շապիկ տեղադրելու համար․
- Ատամի ոչ ամուր արմատ
- Բորբոքային պրոցեսներ հարարմատային հյուսվածքներում
- Խորհրդատվություն և բուժման պլանի կազմում
- Պրոթեզավորման նախապատրաստում
- Շապիկի պատրաստում ատամնատեխնիկական լաբորատորիայում
- Բերանի խոռոչում շապիկի չափաստուգում
- Շապիկի ամրակայում
Արդեն սկզբնական փուլում մասնագետները կարող են ցույց տալ վերջնարդյունքը համակարգչային մոդելավորման միջոցով: Դա ամբողջական նկար է, որը փոխանցում է սպասվող արդյունքի վիզուալացումն անմիջապես բուժառուի բերանի խոռոչի մեջ:
Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մեզ մոտ առկա է նույն օրը շապիկի տեղադրման հնարավորություն: Մեր կենտրոնը համալրված է CEREC սարքով, որի միջոցով րոպեների ընթացքում կարելի է պատրաստել վինիրներ կամ շապիկներ բարձր ճշգրտությամբ: