Վինիրներ

Վինիրներ

Վինիրները կերամիկական ներդրուկներ են ատամների վրա, որոնք օգնում են փոխել ատամների ձևն ու գույնը:

Սա հիանալի լուծում է այն դեպքերի համար, երբ կա ատամնաշարի խախտում, բայց բրեկետների միջոցով օրթոդոնտիկ բուժումը չի համապատասխանում բուժառուին՝ տևականությամբ կամ այլ պատճառներով պայմանավորված:

Վինիրներն այդքան մեծ տարածումը ստացել են նաև իրենց հարատևության շնորհիվ․ կանոնավոր հիգիենայի և ստոմատոլոգի խորհուրդներին խիստ հետևելու դեպքում դրանք կարող են ծառայել շատ երկար:


Ցուցումներ վինիրների տեղադրման համար՝

- Էմալի գույնի փոփոխություն
- Ոչ ուղիղ ատամնաշար
- Ճեղքեր ատամների միջև
- Էմալի վնասվածքներ և առջևի ատամների բազմաքանակ կարիես


Ինչո՞ւ վինիրների տեղադրման համար արժե դիմել հենց Ավանտա.

- Բարձր որակավորում ունեցող տարբեր պրոֆիլների ստոմատոլոգների թիմային աշխատանք
- Նորագույն թվային սարքերի առկայություն
- Ստոմատոլոգիական մանրադիտակների կիրառումը պատրաստման փուլերի ընթացքում մեր աշխատանքն ավելի ճշգրիտ է դարձնում:

Նույն հարկում տեղակայված բարձր տեխնոլոգիական ատամնատեխնիկական լաբորատորիան թույլ է տալիս աշխատանքները կատարել արագ և ամենաբարձր որակով:


Խորհուրդներ վինիրները խնամելու համար․

- Ընտրել ատամի ճիշտ խոզանակ և ատամի մածուկ
- Կանոնավոր և մանրակրկիտ մաքրել ատամները
- Օգտագործել ատամի թել
- Օգտագործել հատուկ հեղուկներ բերանը ողողելու համար
- Կանոնավոր այցելել ստոմատոլոգին ստուգման նպատակով
Արդեն սկզբնական փուլում մասնագետները կարող են ցույց տալ վերջնարդյունքը համակարգչային մոդելավորման միջոցով: Դա ամբողջական նկար է, որը փոխանցում է սպասվող արդյունքի վիզուալացումը անմիջապես բուժառուի բերանի խոռոչի մեջ:

Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մեզ մոտ առկա է նույն օրը վինիրների տեղադրման հնարավորություն: Մեր կենտրոնը համալրված է CEREC սարքով, որի միջոցով րոպեների ընթացքում կարելի է հասնել արդյունքի բարձր ճշգրտության:


Հաճախ տրվող հարցեր

- Արդյո՞ք ցավոտ է վինիրների տեղադրումը:

- Ճիշտ մոտեցման և աշխատանքի մանրամասն պլանավորման դեպքում վինիրների տեղադրման գործընթացը ցավոտ չէ:

- Արդյո՞ք կա ատամի նյարդի հեռացման անհրաժեշտություն վինիրների տեղադրման դեպքում:

- Առողջ նյարդի դեպքում նման անհրաժեշտություն չկա: Այն կարող է առաջանալ, եթե ատամները զգալիորեն ծռված են:

- Արդյո՞ք կան տարիքային սահմանափակումներ վինիրների տեղադրման համար:

- Տարիքային խիստ սահմանափակումներ, որպես այդպիսին, չկան: Սովորաբար վինիրները տեղադրվում են սկսած 18 տարեկանից:


Մեր կենտրոնում վինիրները տեղադրելուց առաջ ստոմատոլոգի մոտ խորհրդատվությունն անվճար է:

Գրանցվել անվճար խորհրդատվության