Կանխարգելիչ ծրագրեր հղիների համար
Մեր պարզաբանումները
Մենք շնորհավորում ենք Ձեզ հուզիչ իրադարձության` Ձեր երեխայի աշխարհ գալու սպասման առիթով: Այն պահից, երբ Դուք իմացաք այդ մասին, ամեն ինչ Ձեր կյանքում կատարվում է ապագա մայրիկի հատուկ վիճակի, նոր մարդու առողջության և բարեկեցության հաշվարկով:
Մենք երկար տարիներ աշխատում ենք մեր այցելուների ընտանիքների հետ և շատ ուրախ ենք, երբ նրանք, որոնց մի ժամանակ կլինիկա էին բերում ծնողները, մեծանում են և իրենք դառնում ծնողներ: Մենք տեսնում ենք, թե ինչպես աղջնակ-դեռահասները, որոնք ոչ վաղուց կրում էին բրեկետներ, դառնում են հմայիչ աղջիկ-հարսնացուներ, իսկ հետո նաև ապագա մայրեր:
Մեր խնդիրն է ամեն ինչ անել այն բանի համար, որ օգնենք պահպանելու ատամների առողջությունը ևգեղեցիկ ժպիտը, որ մայրիկը կնվիրի իր փոքրիկին: Դրա համար էլ հենց այդպես ենք անվանել մեր ծրագիրը ապագա ծնողների համար:
Շատ ուրախալի է, որ աստիճանաբար ավելի մեծ թվով ընտանիքներ են երեխայի լույս աշխարհ գալուն մոտենում պատասխանատվությամբ և նախապես հետազոտվում ու բուժվում են ստոմատոլոգի մոտ:
Եթե Դուք ստոմատոլոգի մոտ եք եկել արդեն հղիության շրջանում, մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որ բուժումը Ձեզ և երեխայի համար անցնի անվտանգ: Կանխարգելիչ ծրագրերը կլինեն սահմանված ժամկետներում, միշտ բարձր որակով, հոգեբանական պաշտպանության բոլոր միջոցների իրականացմամբ:
Մանրամասն խորհրդատվության համար Դուք կարող եք բժշկին դիմել ցանկացած ժամանակ:
Զգուշացրեք ադմինիստրատորին Ձեր հատուկ կարգավիճակի մասին, նա կցուցակագրի Ձեզ համապատասխան մասնագետի մոտ գնալու համար:
Բուժումն սկսելու համար մեզ ահրաժեշտ կլինեն Ձեր մանկաբարձ-գինեկոլոգի թույլտվությունը և հղիության քարտը հավաստիանալու հղիության ժամկետի և ընթացքի հնարավոր առանձնահատկությունների մեջ:
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում ապագա մայրերի հետ կապված գործերի վարմամբ զբաղվում են միայն բարձրակարգ մասնագետները: Մեր մասնագետները անցել են հատուկ պատրաստություն և տիրապետում են տարբեր ժամկետներում հղի կնոջ օրգանիզմի առանձնահատկությունների մասին բոլոր անհրաժեշտ գիտելիքներին և ունեն այցելուների այդ հատուկ դասի հետ աշխատելու մեծ փորձ: