Ատամների սպիտակեցում

Ատամների սպիտակեցում

Ատամների սպիտակեցումը ժամանակակից ստոմատոլոգիայում ամենատարածված պրոցեդուրաներից է: Փայլուն ժպիտը որպես հաջողակության և առողջության խորհրդանշան դարձել է շատերի երազանքը անկախ տարիքից և սոցիալական գործոններից:

Մեր ստոմատոլոգների աշխատանքի հիմնական սկզբունքն անվնաս պրոցեդուրաների և հենց ձեզ համապատասխանող մեթոդի բծախնդիր ընտրությունն է:

Ատամների գույնի փոփոխության հիմնական պատճառներն են

- Բերանի խոռոչի ոչ կանոնավոր հիգիենան
- Ժառանգականությունը
- Ծխելը
- Թունդ թեյ խմելը
- Հաճախակի սուրճ խմելը


Ցուցումներ սպիտակեցման համար

- Էմալի գունավորում
- Տարիքային փոփոխություններ


Հակացուցումներ

- Պարոդոնտի հիվանդություններ
- Բազմակի կարիես
- Մանկական և դեռահաս տարիք
- Որոշ ուռուցքային հիվանդություններ
- Ատամների բարձր զգայունություն (հիպերստեզիա)

Ավանտա կենտրոնում ներկայացված են ատամների սպիտակեցման ամենաարդյունավետ մեթոդները՝

- Օֆիսային սպիտակեցում
- Տնային սպիտակեցում
- Ներխողովակային սպիտակեցում

Սկզբնական խորհրդատվության ժամանակ ստոմատոլոգը կատարում է ատամների և լնդերի վիճակի գնահատում: Դա անհրաժեշտ է սպիտակեցման մեթոդի ճիշտ ընտրության համար:

Սպիտակեցումից առաջ անցկացվում է ատամների մասնագիտական մաքրում և անհրաժեշտության դեպքում՝ վերամիներալիզացնող թերապիա:

Պրոցեդուրայի հաճախականությունը. ստացված արդյունքից հետո անհրաժեշտ է տարին մեկ անգամ իրականացնել սպիտակեցում արդյունքի պահպանման համար:

Որակավորված սպիտակեցումը թույլ է տալիս սպիտակեցնել ատամները մինչև 8-12 երանգով:
Սպիտակեցումն ազդում է միայն բնական ատամների վրա: Շապիկների և պլոմբերի գույնը մնում է անփոփոխ: Սպիտակեցումից հետո դրանք փոխվում են նորերով, իսկ գույնն ընտրվում է ատամների գույնին համապատասխան:

Գրանցվել անվճար խորհրդատվության