Ներխողովակային սպիտակեցում

Ներխողովակային սպիտակեցում

Ներխողովակային սպիտակեցումն օֆիսային սպիտակեցման տեսակ է: Այն կիրառվում է, երբ խողովակների բուժումից հետո ատամներն իրենց գույնով սկսում են տարբերվել հարևան ատամներից:
Երբեմն ատամի գույնի մգանալը կապ չունի էմալի արտաքին փոփոխությունների հետ:

Առավելությունները

- Միայն մեկ ատամի վրա ներազդելու հնարավորություն
- Անցավ է
- Անվտանգ է
- Էմալի համար անվնաս է


Հակացուցումներ

- Հղիություն կամ կրծքով կերակրելու շրջան
- Սպիտակեցման համար կիրառվող բաղադրիչների անհատական տանելիություն

Պրոցեդուրայի տևողությունը՝ 20-30 րոպե է։

Առանձին դեպքերում կարող է առաջանալ փոքր դադարներով մի քանի պրոցեդուրայի անհրաժեշտություն:

Գրանցվել անվճար խորհրդատվության