Պարոդոնտոլոգիան (լնդային խնդիրների բուժում) ստոմատոլոգիայի բաժիններից մեկն է, որը զբաղվում է ատամի հենարանային ապարատի հիվանդությունների բուժմամբ և կանխարգելմամբ (պրոֆիլակտիկայով): Պարոդոնտը լինդն է, պերիոդոնտը՝ ալվեոլի (ատամնաբնի) ոսկրային հյուսվածքը, արմատի ցեմենտը, այսինքն` ատամը շրջապատող օրգանները և հյուսվածքը: Ըստ վիճակագրության` մեծահասակ բնակչության 86 տոկոսը և մանկահասակ բնակչության 65 տոկոսը տառապում են պարոդոնտի հիվանդություններով: Ահա այդ պատճառով էլ մեր կլինիկայում մենք մեծ նշանակություն ենք տալիս հիվանդության (պաթոլոգիա) այդ տեսակի բուժմանը
Ձեզ անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին խորհրդատվության համար, եթե Ձեզ մոտ ի հայտ են եկել.
– լնդերի արյունահոսություն ատամները մաքրելու ժամանակ,
– տհաճ հոտ բերանից,
– մուգ փառ ատամներին,
– լնդերի ուռածություն,
– ատամների վզիկների մերկացում,
– ատամների շարժունություն:
Պարոդոնտոլոգիայում առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են լնդաբորբը (գինգիվիտ), հարատամնաբորբը (պարոդոնտիտ), պարադոնտոզը:
Լնդաբորբը լնդերի մակերեսային բորբոքումն է: Կատառային (լորձաթաղանքի բորբոքմամբ) լնդաբորբի դեպքում հիվանդը հաճախ գանգատվում է լնդերի արյունահոսությունից և բերանի տհաճ հոտից: Բերանի խոռոչում կարելի է տեսնել լնդերի լորձաթաղանթի կարմրություն և այտուց: Հիպերտրոֆիկ լնդաբորբի դեպքում լինդը կարող է չափերով մեծանալ և գերաճել (հիպերտրոֆացվել): Որոշ դեպքերում լինդը կարող է նույնիսկ փակել ատամների մակերեսի կեսը և կեսից ավելին:
Խոցային լնդաբորբը լուրջ հիվանդություն է, որն ուղեկցվում է խոցային ախտահարման տեղամասերով և լնդի մեռուկացմամբ (նեկրոզով): Ժամանակին չբուժելու դեպքում հիվանդությունն անցնում է ավելի բարդ ձևի` հարատամնաբորբի (պարոդոնտիտ):
Պարոդոնտիտը և պարոդոնտոզն ախտորոշվում են կլինիկական տվյալների, բերանի խոռոչի զննման և օրթոպանտոմոգրամմայի տվյալների հիման վրա:
Պարոդոնտիտի հիմնական պատճառները
Պարոդոնտիտի պատճառները բավականին բազմազան են: Ամենից առաջ դրանք են ատամնաքարը, ոչ ճիշտ կծվածքը կամ պլոմբման ու պրոթեզավորման ժամանակ թույլ տված սխալները:
Պարոդոնտիտը ժամանակին չբուժելու դեպքում բորբոքային պրոցեսը գործընթացը կհանգեցնի ատամների շարժվելուն և ընկնելուն:
Ժամանակակից պարոդոնտոլոգիան առաջարկում է լնդերի հիվանդությունների համալիր բուժման և դրանց կանխարգելման արդյունավետ մեթոդներ:
Լնդերի բուժման հաջողությունը որոշվում է պարոդոնտիտի պաթոլոգիայի (ախտածնության) և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կենդանի հյուսվածքի վրա ազդեցության մեխանիզմների իմացությամբ:
Տարբերում են երեք աստիճանի բարդության պարոդոնտիտներ:
Թեթև աստիճանի դեպքում պացիենտները գանգատվում են լնդերում զգացվող քորից, բերանի տհաճ հոտից և ատամնային նստվածքներից: Արդեն այս փուլում ատամի և լնդի միջև կարող են առաջանալ ճեղքանման տարածություններ, որոնք կոչվում են պաթոլոգիական ատամնալնդային գրպաններ: Պարոդոնտի միջին աստիճանի դեպքում պաթոլոգիական ատամնալնդային գրպաններն ավելի են խորանում, ի հայտ են գալիս ավելի խոր ոսկրային գրպաններ: Հիվանդները գանգատվում են ատամների, լնդերի սուր ցավից, բերանի ծանր հոտից: Այդ ընթացքում տուժում է նաև այցելուի ընդհանուր վիճակը: Արդյունքում կարող է զարգանալ բերանի քրոնիոսեպսիս: Քրոնիոսեպսիսը օրգանիզմի ամենածանր թունավորումն է (ինտոկսիկացիան): Պարոդոնտիտի ծանր աստիճանում ատամներն սկսում են շարժվել՝ ընդհուպ մինչև լրիվ ընկնելը:
Պարոդոնտոզը պարոդոնտի բոլոր հյուսվածքների սնուցման քրոնիկ խանգարումն է: Մերկանում են ատամների արմատները, բարձրանում է զգայնությունը ջերմաստիճանի տատանումներից: