Պարոդոնտի հիվանդությունների բուժումը
Պարոդոնտի հիվանդությունները պատկանում են առավել տարածվածների թվին:
Դատե՛ք ինքներդ: Ըստ վիճակագրության՝
– չափահաս բնակչության 90 %–ն ունի պարոդոնտիտի քիչ թե շատ արտահայտված ախտանշաններ,
– հիվանդության առավել բարձր մակարդակը` 65-98 %-ը, բաժին է ընկնում ամենաաշխատունակ տարիքի մարդկանց (35-44 տարեկան):
Որո՞նք են հիվանդության հիմնական ախտանշանները.
– լնդերի արյունահոսություն, կարմրություն, այտուցվածություն, ձևախեղումներ, որոնք ուղեկցվում են ցավով, էսթետիկական առումով ստեղծում խոսելու, ժպտալու ժամանակ նկատելի խնդիրներ,
– ատամների շարժունություն,
– տհաճ հոտ բերանից:
Այցելուների մոտ այն կարծիքը կա, թե պարոդոնտի հիվանդություններն անհնար է բուժել, և ժամանակի հետ ատամների կորստից խուսափել չես կարող:
Այնուհանդերձ, ստույգ հաստատված է, որ պարոդոնտի հիվանդությունների առաջացման և զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել` պահպանելով սահմանված կանոնները.
Այսօր ատամնաբուժարանն իր տրամադրության տակ ունի բոլոր անհրաժեշտ միջոցները պարոդոնտի հիվանդությունների բուժման համար:
– Ամենից առաջ դա ատամի խոռոչի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) հիգիենան է:
Բժիշկ-հիգիենիստը, օգտագործելով ամենաժամանակակից սարքավորումներ, առանց ցավի և խնամքով կհեռացնի բոլոր ատամնային նստվածքները, կհղկի ատամների մակերեսները: Այնուհետև տեղային դեղորայքային միջոցներով կվերացնի բորբոքումն ու ցավը:
– Ատամի խոռոչի առողջության պահպանման մեջ գլխավոր դերը հատկացվում է հիգիենայի որակյալ միջոցների օգտագործմանը, ատամնաբույժի օգնությամբ դրանց ընտրությանը, կիրառման ռեժիմի և տեխնիկայի պահպանմանը: Ելնելով դրանից` հաջորդ փուլը կլինեն ատամի խոռոչի ռացիոնալ հիգիենայի ուսուցումը և հիգիենայի միջոցների (խոզանակի, թելի, յորշիկի` միջատամնային խոզանակի և այլն) ճիշտ ընտրությունը:
– Մեծ նշանակություն ունի ժամանակին արված ախտորոշումը: Զոնդավորման Ֆլորիդա-պրուբ համակարգը կարող է համակարգչի միջոցով ցույց տալ լնդային հյուսվածքներում կատարված փոքրագույն, նույնիսկ ամենաաննշան փոփոխությունները: Այն հնարավորություն է ընձեռում բուժումն արդեն սկսել հիվանդության սկզբնական փուլերում:
Տվյալները երևում են համակարգչի էկրանին, տեղեկությունները պահպանվում են նրա հիշողության մեջ: Յուրաքանչյուր հետազոտությունից հետո կարելի է գնահատել բուժման միջոցառումների արդյունավետությունը, ատամի խոռոչի և լնդերի հիգիենայի վիճակը:
– Պարոդոնտիտի զարգացման փուլերում հաճախ բացակայում է ատամների մի մասը, իսկ մնացած ատամները շարժվում են և ծանրաբեռնվածություն կրում: Այդպիսի դեպքերում պետք է բժիշկ-օրթոպեդի օգնությունը, և առաջ է գալիս պրոթեզավորման անհրաժեշտություն: Պրոթեզների պատրաստումը բեկակալող տարրերով կվերականգնի լիարժեք ծամումը, կհավասարակշռի ատամների ծանրաբեռնումը: Այդ նպատակների համար առջևի ատամների շրջանում կարելի է պատրաստել աննկատ էսթետիկական բեկակալ (շինա)՝ ապակեթելի հիման վրա և նույնիսկ վերացնել թերությունները արհեստական ատամների հաշվին:
– Ռիսկի գործոնների առկայության դեպքում (ոչ ճիշտ կծվածք, ատամների նեղ դասավորություն, փոքր նախադուռ, սանձիկների բարձր ամրացում և այլն) կլինեն ժամանակին արված խորհրդատվություններ և օրթոդոնտի ու վիրաբույժի օգնություն: Դա հատկապես հրատապ է երիտասարդ հասակում, երբ կծվածքի և ատամների դիրքի անոմալիաների ուղղումը, ոչ մեծ թիթեղը ատամի խոռոչում թույլ կտան կանխել պարոդոնտի հիվանդությունները: