Մեր գործունեության գերակա ուղղությունն ատամների իմպլանտացիան է։ Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենակարևոր ուղղություններից մեկն է։
Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչ են ատամնային իմպլանտատները, ինչ է սինուսլիֆտինգը, ինչու են տեղաշարժում ոսկրային բլոկները, իմանալ նաև պրոթեզավորման գործընթացի, ատամների իմպլանտացիայի ժամանակ ոսկրի անկատարության դեպքում դրա աճեցման մանրամասների մասին։
Դուք կարող եք մտածել, որ ատամների իմպլանտացիայի մասին տեղեկատվությունը մեր կայքում ներկայացված է շատ մեծ ծավալով, այն դժվար է ընկալել, մյուս կողմից էլ` հազիվ թե այն հետաքրքիր լինի սովորական այցելուին։ Սակայն մենք բազմիցս բախվել ենք այն իրողությանը, որ այցելուների մեծամասնությունը ունի սուբյեկտիվ տեղեկություններ և սխալ կենցաղային պատկերացումներ։
Օրինակ` շատ այցելուներ համոզված են, որ ատամների իմպլանտացիան վտանգավոր և ծայրահեղ բարդ վիրահատություն է, որին պետք է դիմել միայն բացառիկ դեպքերում։ Մենք ձգտում ենք փարատել նման ասեկոսեները, քանի որ դանք չեն համապատասխանում իրականությանը։
Վերլուծելով մեր բազմամյա խորհրդատվությունների ընթացքում կուտակված փորձը` հանգել ենք եզրակացության. ատամների իմպլանտացիայի վերաբերյալ տեղեկացվածությունը օգնում է թեթև տանել բուժման գործողությունը։
Այցելուներից շատերը, որոնց անհրաժեշտ է ատամների իմպլանտացիա, չեն ցանկանում կրել շարժական պրոթեզներ` գտնելով, որ դրանք չափազանց անհարմար են։ Դա հաճախ ճիշտ համոզմունք է։ Շարժական պրոթեզներն օգտագործման առումով զգալիորեն պակաս հարմար են, քան ոչ շարժականները և կարիք ունեն մշտական թարմացման, ինչպես նաև նպաստում են ոսկրային հյուսվածքի ատրոֆիային (կորստին)։
Շարժական պրոթեզը սկզբնապես «նստում» է կատարյալ ձևով, սակայն շուտով կպվածությունը դառնում է պակաս ամուր։ Այդ ժամանակ սկսվում են անհարմարավետության զգացողություններ` ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական։ Պրոթեզը սկսում է ընկալվել որպես ինչ-որ անբնական, «օտար» բան։ Այդպիսի իրավիճակում խնդրի ճիշտ լուծումը դառնում է պլաստմասե շարժական պրոթեզների փոխարինումը ավելի հուսալի և էսթետիկական կառուցվածքներով` ֆիքսված իմպլանտատների վրա։ Սակայն ատամի պրոթեզների օգտագործման հետ կապված տհաճություններից կարելի է և խուսափել` սկզբնապես ընտրելով ատամների իմպլանտացիան։
Այժմ Ավանտա կլինիկայում է Navident-ը՝ գերճշգրիտ նավիգացիոն համակարգը, որը նախատեսված է հատուկ ատամնային իմպլանտացիայի համար։ Այն միակն է Հայաստանում և տարածաշրջանում։
– Navident-ը վիրտուալ կառավարվող տեխնիկա է, որը հնարավորություն է տալիս ավելի լավ տեսանելիության և մատչելիության։
– Սարքի շնորհիվ կարելի է կատարել բուժման պլանի նախնական պլանավորում, որն ապահովում է ավելի արագ և դինամիկ բուժում։
– Navident-ի միջոցով իրականացվում է նվազագույն ինվազիվ վիրաբուժություն, որը թույլ է տալիս կրճատել հետվիրահատական վերականգնողական շրջանը։
Խորհրդատվության ժամանակ վիրաբույժ-իմպլանտոլոգը մանրամասն ներկայացնում է սարքի առավելությունները և պլանավորում բուժման ընթացքը։