Իմպլանտատների տեսակները

Իմպլանտատների տեսակները

Այսօր իմպլանտատների ամենատարածված տեսակը պտուտակավորն է: Դրանք պատրաստվում են տիտանից, լինում են գլանաձև կամ կոնաձև: 

Ինչո՞ւ է օգտագործվում հենց տիտան

  • Տիտանը բիոիներտ մետաղների շարքից է:
  • Լիարժեք էլեմենտ է, ոչ ձուլվածք, հետևաբար ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում:
  • Չի քայքայվում
  • Ունի չեզոք համ և չի ազդում սննդի համի ընկալման վրա։
  • Բերանի խոռոչի հյուսվածքների հետ կենսահամատեղելի մետաղ է:
  • Չի մտնում ռեակցիայի մեջ այլ մետաղների հետ, որոնցից կարող են պատրաստված լինել նախկինում տեղադրված պրոթեզները:
  • Համարվում է լիարժեք բնական նյութ:
  • Գերթեթև է։
  • Ունի լավ ջերմամեկուսացում:
  • Կայուն է և չի լուծվում բերանի խոռոչում՝ քիմիական գործընթացների ազդեցության տակ գտնվելով:
    Բացառապես լավ է ընդունվում օրգանիզմի կողմից:
  • Տասնամյակներով կուտակած փորձը թույլ է տալիս վստահորեն պնդել, որ տիտանը հիանալի կենսահամատեղելիություն ունի, և դրանից պատրաստված իմպլանտատը, տեղակայվելով ոսկորում, չի քայքայվում:

    Իմպլանտատը նույնանման է ատամի արմատին: Արմատավորումից հետո իմպլանտատի վրա տեղադրվում է աբաթմենտ՝ տաշած ատամի կոճղիկի նման հիմք, որի վրա ամրացվում է արհեստական ատամնաշապիկը կամ այլ օրթոպեդիկ կոնստրուկցիա: 

    Ատամնաշապիկները կարող են պատրաստված լինել համաձուլվածքներից, մետաղակերամիկայից, ինչպես նաև ցիրկոնիումի կամ ալյումինիումի օքսիդների հիմքով կերամիկայից:

Ինչպիսի՞ ինպլանտատներ ենք օգտագործում

Մեր կենտրոնում Դուք կարող եք օգտվել ստոմատոլոգիական իմպլանտատների հարուստ տեսականուց համաշխարհային առաջատար արտադրողների կողմից.

ASI – Հայաստան-Ռուսաստան

ImPlay – Իսրայել

MIS – Իսրայել

Cortex – Իսրայել

Alfa Bio — Իսրայել

Conmet – Ռուսաստան

ImPlasa — Գերմանիա

Root (TRATE) — Շվեյցարիա

Nobel Biocare — ԱՄՆ-Շվեդիա

և այլ տեսակներ։

Այսօր շուկայում կիրառվում են ստոմատոլոգիական իմպլանտատների ավելի քան 2000 համակարգեր։ Դրանցից եզակիներն աշխարհում լայնորեն օգտագործվում են առաջին հերթին բուժման արդյունքների կանխատեսման շնորհիվ, ոչ թե արժեքի կամ տեղական շուկայի այլ պայմանների: Ինչպես ցանկացած շուկայում, այստեղ ևս կան ընկերություններ, որոնք ամբողջ աշխարհում առաջատար են համարվում: 
Այդ ընկերություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ հետևում է արտադրանքի որակին և առաջարկում է նորագույն լուծումներ, որոնք հնարավոր են դարձնում առավելագույնս բարձրացնել ինչպես իմպլատատների վրա հենված պրոթեզների օգտագործումը, այնպես էլ իմպլանտատների տեղադրումից հետո պրոթեզավորման արագությունը:

Առաջատար ընկերություններից մեկը «Nobel Biocare» ընկերությունն է, որի հետ պաշտոնապես համագործակցում ենք 2004 թվականից:

Նախնական խորհրդատվության ժամանակ մանրամասնորեն քննարկվում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, բերանի խոռոչի վիճակը և ստացված տեղեկության հիման վրա բուժառուին ներկայացվում են բուժման հնարավոր տարբերակները։

 

Գրանցվել անվճար խորհրդատվության