Օրթոդոնտիկ իմպլանտատներ

Օրթոդոնտիկ իմպլանտատները եզակի դիզայնով փոքրիկ պտուտակներ են, որոնք նախատեսված են ժամանակավոր կմախքային օրթոդոնտիկ հենարան ստեղծելու համար: 

Սա օրթոդոնտների աշխատանքի վեկտորը փոխած նորարարական տեխնոլոգիա է:

Օրթոդոնտիկ իմպլանտատները պատրաստվում են բժշկական ձուլվածքներից: Նրանք կայուն հենարան են ծառայում օրթոդոնտիկ բուժման ժամանակ:

Օրթոդոնտիկ իմպլանտատների առավելությունները․

- Բուժման տևողության կրճատում
- Փոխարինում են բարդ վիրաբուժական միջամտություններին
- Թույլ են տալիս խուսափել դիմային արտաքին կոնստրուկցիաներից (դիմային կորեր)
- Բուժման որակի բարելավում
- Բուժառուի մոտ դիսկոմֆորտի բացակայություն
- Տեղադրման տևողությունը՝ հաշված րոպեներ

Պրոցեդուրայի բնույթը

Ստոմատոլոգն ուսումնասիրում է ռենտգենյան նկարները, ինչից հետո անզգայացնում և տեղադրում է օրթոդոնտիկ իմպլանտատը անմիջապես ոսկորի մեջ՝ նախապես ընտրված հատվածում առանց լորձաթաղանթի վրա կտրվածք անելու: 

Խորհրդատվության ժամանակ ստոմատոլոգը կօգնի ընտրել հենց ձեր կլինիկական դեպքին համապատասխանող օրթոդոնտիկ բուժման մեթոդը:

Գրանցվել անվճար խորհրդատվության